Artsakhpress

Ռազմական

«Չնայած ներքին տարաձայնություններին՝ շատ ամուր բռունցքվելու ենք Արցախի հարցում». Արտակ Զաքարյան

Զաքիր Հասանովի հայտարարությունը քաղաքական մոտիվներ ունի, որն արվում է ներքին լսարանի համար, միևնույն ժամանակ, անընդհատ փորձ է արվում օրակարգում պահել ռազմական լուծման տարբերակը, և այն բարձրացնել միջազգային մակադակի։

«Չնայած ներքին տարաձայնություններին՝ շատ ամուր բռունցքվելու ենք Արցախի հարցում». Արտակ Զաքարյան

«Չնայած ներքին տարաձայնություններին՝ շատ ամուր բռունցքվելու ենք Արցախի հարցում». Արտակ Զաքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանության նախկին փոխնախարար, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարությանը` կապված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության հետ, որը Ստեփանակերտում օգոստոսի սկզբին հնչեցրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զաքարյանը հիշեցնում է, որ նախքան Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, Փաշինյանի արտահայտությանն արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հոխորտալը բնականաբար շարունակությունն է նախկինում ունեցած ռազմատենչ հռետորաբանության։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախկինում մենք կարողանում էինք բանակցային գործընթացում քաղաքական առումով բալանսները պահել, ինչն այսօր, ցավոք, չի երևում»,-նշում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը։
Ըստ Արտակ Զաքարյանի՝ այսօր պետք է ավելի մեծ շեշտադրում անենք ուժայինի վրա, և առաջին հերթին՝ ներքին կայունություն, ներքին համերաշխության մթնոլորտ ապահովենք, ինչը, ցավոք, դեռևս լիարժեք չի իրականացվում։
«Զաքիր Հասանովի հայտարարությունը քաղաքական մոտիվներ ունի, որն արվում է ներքին լսարանի համար, միևնույն ժամանակ, անընդհատ փորձ է արվում օրակարգում պահել ռազմական լուծման տարբերակը, և այն բարձրացնել միջազգային մակադակի։ Ինչ-որ առումով՝ փորձում են նաև ՀՀ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրել»,-նշում է ՀՀԿ խորհրդի անդամը։ Ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի՝ բոլորս միասին, առաջին հերթին՝ մեր երկրի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ նույնիսկ հոգեբանական առումով Ադրբեջանի նման վարքը մեր հասարակության որևէ ազդեցություն չունենա։
«Իշխանությունից հեռանալուց առաջ ասել ենք, որ 4 հիմնական խնդիր կա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, որոնցից առաջինը արցախյան հիմնահարցն է։ Թեև մենք ներքաղաքական գործընթացներում շատ հաճախ քննադատում ենք, սակայն երբ խնդիրը հասավ անվտանգությանը, բնականաբար, մենք շատ ամուր բռնունցքվելու ենք Արցախի անվտանգության հարցում»,-վստահեցնում է Արտակ Զաքարյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արձագանքել էր ավելի քան մեկ ամիս առաջ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանն ու հանդես եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ, ասելով՝ «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին. այն շուտով ի կատար կածվի: Այդ ժամանակ կտեսնենք, թե նա պատասխանատո՞ւ է իր խոսքերի համար, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը պաշտոնից հրաժարվելու դիմում գրեց 2018թ.-ի մայիսի 8-ին՝ իր որոշումը հիմնավորելով քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search