Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ մատակարարման մասին պայմանագիրը

Բրյուսելում կայացած եռակողմ խորհրդակցությունների ժամանակ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է ժամանակավորապես երկարաձգել գազի տարանցիկ մատակարարման վերաբերյալ գործող պայմանագիրը:

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ մատակարարման մասին պայմանագիրը

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ մատակարարման մասին պայմանագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է պահպանել տարանցիկ մատակարարման հնարավորությունը 2020 թվականից, եթե Կիևն իր օրենքներում եվրոպական չափանիշներ կիրառի: Նախարարը հավելել է, որ դրա համար երաշխիքներ դեռևս չկան: 
Նովակն ընդգծել է, որ 2020 թվականին Ռուսաստանը եվրոպացի սպառողներին կմատակարարի գազի ողջ ծավալը, որը նախատեսված է պայմանագրերով:  
Բանակցությունները Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ ռուս նախարարը կառուցողական է անվանել: Նա հույս է հայտնել, որ կողմերը լուծումներ կգտնեն բոլոր հարցերի համար: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մեկ ամսից:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ մատակարարման մասին գործող պայմանագրերի ժամկետները լրանում են 2019-ի ավարտին: Նոր համաձայնագրերի կնքման հավանականությունը կողմերը քննարկում են եռակողմ ձևաչափով հանդիպումների ժամանակ: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search