Artsakhpress

Սպորտ

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Ռուսաստանցի ըմբիշ Գաջիմուրադ Ռաշիդովի ու ազատ մարտի աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Գաջի Ալիևի (65 կգ) միջև մարտը Նուր-Սուլթանում (Ղազախստան) սկանդալով է ավարտվել։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է  Sputnik Ադրբեջանը։
Տեղեկության համաձայն` նախնական փուլում Ալիևը պարտվում էր Ռաշիդովին 2:3 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին նրան հաջողվել է ավարտել հնարքը, որի համար դատավորը նրան երկու միավոր է շնորհել։ Արդյունքում մարտն ավարտվել է 4:3 հաշվով` հօգուտ ադրբեջանցի մարտիկի։
Սակայն ռուս մարզիչները բողոքարկել էին մրցավարների որոշումը, ու տեսագրությունը վերանայելուց հետո հաղթանակը 4:2 հաշվով շնորհվել է Ռադիշոդին։
Նման որոշումից վրդովված Ալիևը հրաժարվել է լքել գորգը ու սկսել է  վիճել դատավորի հետ։ Արդյունքում ըմբիշին հեռացրել են գորգից ադրբեջանական թիմի ներկայացուցիչների ու անվտանգության աշխատակիցների օգնությամբ։ Հետո էլ նա չի ցանկացել կանգնել իր մրցակցի ու մրցավարի կողքին պաշտոնական արդյունքը հայտարարելու ժամանակ։
Համացանցում արդեն կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ ադրբեջանցի մարտիկը չի համաձայնում ընդունել պարտությունը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search