Artsakhpress

Ռազմական

ՊԲ զորամասերում արտակարգ դեպքերի առնչությամբ խորհրդակցություն է կայացել

Սեպտեմբերի 19-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել միավորումների, զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, զորամասերի սպա-հոգեբանների, գնդերեցների և հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաների հետ հավաք-խորհրդակցություն, որը վարել է ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:

ՊԲ զորամասերում արտակարգ դեպքերի առնչությամբ խորհրդակցություն է կայացել

ՊԲ զորամասերում արտակարգ դեպքերի առնչությամբ խորհրդակցություն է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բանակի փոխհրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է զորամասերում արտակարգ պատահարներից խուսափելու և կարգապահության ամրապնդման հարցերին` նշելով, որ այս ուղղությամբ ՊԲ զորամասերում բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել, սակայն դեռևս կան անելիքներ:
Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտակարգ դեպքերին ու պատահարներին, քննարկվել դրանք ծնող պատճառներն ու  խուսափելու ուղիները, համապատասխան պաշտոնատար անձինք ներկայացրել են իրականացված աշխատանքները:
Հավաք-խորհրդակցության ավարտին գնդապետ Գևորգյանը համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search