Artsakhpress

Քաղաքական

Իսրայելի ԱԳՆ–ն արձագանքել է դեսպանատուն բացելու մասին Հայաստանի որոշմանը

Իսրայելի ԱԳՆ–ն արձագանքել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելու լուրին` ողջունելով այդ որոշումը։

Իսրայելի ԱԳՆ–ն արձագանքել է դեսպանատուն բացելու մասին Հայաստանի որոշմանը

Իսրայելի ԱԳՆ–ն արձագանքել է դեսպանատուն բացելու մասին Հայաստանի որոշմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասի հայտնում է Իսրայելի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մտադրության մասին։ Այդ որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր կայացած նիստի ժամանակ։
«Իսրայել պետությունը ջերմորեն ողջունում է Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի Հանրապետության որոշումը։ Այս որոշումն արտացոլում է 2 երկրների հարաբերություններում եղած մեծ առաջընթացը, որը արձանագրվել է վերջին տարվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի ԱԳՆ–ում կարևորել են այդ քայլն ու նշել, որ դա «կամրապնդի բարեկամությունը երկու ժողովուրդների միջև ու կընդլայնի համագործակցությունը բոլոր ոլորտներում»։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը նույնպես ողջունել է Հայաստանի իշխանության որոշումը, նշելով, որ այդ քայլը վկայում է երկրների հարաբերությունների զարգացման և աշխարհում Իսրայելի կարգավիճակի բարձրացման մասին։
Նշենք, որ 2000-2008թթ–ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը՝ Փարիզ։ 2012-2018թթ–ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում։ Իսկ 2018 թվականի մարտից Իսրայելում ՀՀ դեսպանն Արմեն Սմբատյանն է` նստավայրը՝ Երևան:
թՀարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search