Artsakhpress

Միջազգային

Ուզբեկստանում հարսանիքների, հոգեհանգիստների և այլ հանդիսությունների կարգ սահմանվեց

Ուզբեկստանի խորհրդարանի երկու պալատները համատեղ նիստում հավանություն են տվել հարսանյաց արարողությունների, հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև հոգեհանգստյան կարգի մասին որոշմանը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ տարեսկզբից:

Ուզբեկստանում հարսանիքների, հոգեհանգիստների և այլ հանդիսությունների կարգ սահմանվեց

Ուզբեկստանում հարսանիքների, հոգեհանգիստների և այլ հանդիսությունների կարգ սահմանվեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ այդմ, բոլոր արարողությունները պետք է ավարտվեն երեկոյան ժամը 11-ին, հյուրերի թիվը չի կարող գերազանցել 200-ը, ամուսնության գրանցմանը հարսին ու փեսային կարող են ուղեկցել առավելագույնը երեք մեքենա, հարսանիքին էլ կարող է հրավիրվել ամենաշատը երկու երաժշտական խումբ կամ կատարող, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Փաստաթղթում բառացի նշվում է, որ հանդիսությունների ժամանակ «անհարկի ճոխություններն ու ծախսերն արգելվում են», չեն թույլատրվում նաև «ազգային ավանդույթներին հակասող միջոցառումները: Ընդ որում, տեղական խորհուրդների ղեկավարները «անձնական պատասխանատվություն են կրում այս կանոնների կատարմանը հետևելու համար»: Ավելի վաղ ՝ 2007-ին, նման օրինագիծ էր ընդունվել Տաջիկստանում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-: 

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Search