Artsakhpress

Միջազգային

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Սեպտեմբերի 18-ին մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ զորքերի Աղստաֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, Ջաբրայիլի շրջանի Սոյուդլյու գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)։

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին  այսօր ֆեյսբուքյան գրառում է արել նույն գյուղի բնակիչներից մեկը, նշելով, որ կորուստը ոչ մարտական է, սակայն մահվան պատճառները զինծառայողի ընտանիքին չեն հայտնել։ Աղբյուրը գրում է նաև, որ Հյուսեյնովը չորս օր կոմայի մեջ է եղել, իսկ երեկ մահացել է։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 28 կորստի մասին։
Հավելենք նաև՝ 2018թ. հոկտեմբերից հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի պահպանությունը ադրբեջանական կողմից բանակի փոխարեն իրականացնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search