Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնը որոշել է Աֆղանստանի կառավարությունից հետ վերցնել 100 մլն դոլարը, Պոմպեո

Վաշինգտոնը որոշել է Աֆղանստանի կառավարությունից հետ վերցնել 100 մլն դոլարը, որը նախատեսված էր երկրում էներգետիկ ենթակառուցվածքների ծրագրի իրականացման համար:

Վաշինգտոնը որոշել է Աֆղանստանի կառավարությունից հետ վերցնել 100 մլն դոլարը, Պոմպեո

Վաշինգտոնը որոշել է Աֆղանստանի կառավարությունից հետ վերցնել 100 մլն դոլարը, Պոմպեո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատճառն Աֆղանստանի կառավարությունում առկա կոռուպցիայի բարձր մակարդակն է, հաղորդում է News.am-ը:
Իր կտրուկ հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը դեռեւս մտադիր է ավարտին հասցնել մասշտաբային ծրագիրը, որը ներառում է Աֆղանստանի հարավում 5 ենթակայան եւ էլեկտրահաղորդակցման գծեր: Սակայն միջոցները չեն փոխանցվի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի կառավարությանը: Բացի այդ, Պոմպեոն Աֆղանստանի կառավարությանը մեղադրել է թափանցիկ կառավարման անկարողության մեջ:   
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search