ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում Է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:
Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ
Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաեւ փակ հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել Է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը եւ հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել Է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին: