Artsakhpress

Միջազգային

Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում Է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:

Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ

Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ նախագահի գրաֆիկում այդ հանդիպումը նշված չի եղել: «Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձեւ առանձնասենյակում»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում: Նախագահը նաեւ զետեղել Է հանդիպման լուսանկարը:

Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաեւ փակ հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել Է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը եւ հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել Է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search