Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Եղիշե Նիկալյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Եղիշե Նիկալյանի ծննդյան օրն է. նա կդառնար 58 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Եղիշե Նիկալյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Եղիշե Նիկալյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եղիշե Նիկալյանը ծնվել է Սիսիանի Լծեն գյուղում: 1968-1976 թթ սովորել է տեղի ութամյա դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1976-1979 թթ սովորել է Երևանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում՝ ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն: 1978-1981 թթ ծառայել է խորհրդային բանակում: Մի քանի տարի Սիսիանում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծենում, աշխատել է կոլտնտեսությունում՝ որպես վարորդ:
1992 թ.-ին 142-րդ գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի և Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին: Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Ազատագրում», «Արաբո», ԼՂՀ «Մայրական երախտագիտության», ՀՀ «Մարտական ծառայություն», «ՀՀ Զինված ուժեր-20», «Վազգեն Սարգսյան» մեդալներով:
 
2016թ-ի ապրիլին Սիսիանի կամավորական ջոկատի կազմում մեկնել է առաջնագիծ: Ջոկատը ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով զոհվել է մյուս կամավորականների հետ:
Սիսիանի կամավորների ջոկատի զոհված անդամները մասնակից են եղել և՛ Արցախյան ազատամարտին, և՛ ապրիլյան գործողություններին.Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան,Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search