Artsakhpress

Մշակույթ

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes-ի վարկածով

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes ամերիկյան հրատարակության վարկածով:

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes-ի վարկածով

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes-ի վարկածով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նրա վաստակը կազմել Է 150 մլն դոլար:

 Նշվում Է, որ Ուեսթին հաջողվել Է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մեղլ Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել Է Yeezy մարզակոշիկները: Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ դիրքն Է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում Դրեյքն Է՝ 75 մլն դոլարով: Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրեւիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) եւ Դոնալդ Գլովերը, որը հայտնի Է նաեւ Childish Gambino մականունով: Նա վաստակել Է 35 մլն դոլար: Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միագումար վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: 2018 թվականի թոփը 76,5 մլն դոլարով գլխավորել Էր Ջեյ-Զին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search