Artsakhpress

Միջազգային

Թուրքիայից արտաքսում են ապօրինի աշխատող ադրբեջանցիներին

Թուրքիայում ապօրինի աշխատող հազարավոր ադրբեջանցիների պատրաստվում են արտաքսել Ադրբեջան:

Թուրքիայից արտաքսում են ապօրինի աշխատող ադրբեջանցիներին

Թուրքիայից արտաքսում են ապօրինի աշխատող ադրբեջանցիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կայքի լրագրողի հետ զրույցում արդեն արտաքսված ադրբեջանցիները բողոքել են, որ Ադրբեջանում, մանավանդ՝ Նախիջևանում, գործազրկություն է, և տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հենց Նախիջևանից ապօրինի աշխատում են այդ երկրում: Ըստ կայքի՝ նախատեսվում է առնվազն 2-3 հազար ադրբեջանցու արտաքսում այդ երկրից, հայտնում է Tert.am:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, մեկնաբանելով տեղեկատվությունը, նշել է, թե այս պահին միայն մեկ ադրբեջանցի է արտաքսվել, չնայած վերջինս հայտնել է նաև, որ օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ առանց դրանց մասին հավելյալ մանրամասնելու:
Հիշեցնենք, որ նախկինում նույնպես Թուրքիայում ապօրինի աշխատող Ադրբեջանի քաղաքացիներ են արտաքսվել,  նրանց թվում եղել են այդ երկրում մարմնավաճառությամբ զբաղվողներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search