Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է «Իսկանդեր-Մ» համակարգի գործարկման կադրերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես են գործարկվում և թիրախներին խփում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռային համակարգերը:

Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է «Իսկանդեր-Մ» համակարգի գործարկման կադրերը

Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է «Իսկանդեր-Մ» համակարգի գործարկման կադրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համակարգերը գործարկվել են Ղազախստանում գտնվող «Սարըշագան» զորավարժարանում, հայտնում է yerkir.am-ը:

Ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» համակարգերից ունի միայն ՌԴ-ն: Արտասահմանյան գնորդների համար Ռուսաստանն արտադրում է «Իսկանդեր-Է» համակարգերը, որոնք «Իսկանդեր-Մ»-ի պարզեցված տարբերակն են: Պարզեցված համակարգն ունի մինչև 280 կմ հեռահար հարված: Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ միջազգային համաձայնագրերով չի թույլատրվում կիրառել 300 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող զինատեսակներ: «Իսկանդեր-Է» համակարգերի առաջին և միակ գնորդը համարվում է Հայաստանը: 2017 թ. հայտարարվել էր, որ հյուսիսաֆրիկյան ևս մեկ պետություն ձեռք է բերել պարզեցված տարբերակը, սակայն մանրամասներ չեն հաղորդվել:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search