Artsakhpress

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց   ռեժիմում. Արթուր  Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ այս  մասին  ասել է ԱՀ  ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝  նշելով, ոչ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019  թվականի  հուլիսի 1-ից հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի   ներդրմամբ
Նրա  խոսքով՝  էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց   ռեժիմում:
 
«Լրացված  էլեկտրոնային հարկային հաշիվը ստանում է նույնականացման համար և վավերացվում հարկ վճարողի կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ, որից հետո անմիջականորեն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում: Հարկ վճարողների համար ստեղծված է նաև հնարավորություն ծրագրում լրացված հարկային հաշիվները արտահանել հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր, ինչպես նաև այդ ծրագրերում լրացված հարկային հաշիվները ներբեռնել էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ: Այն հարկ վճարողները, որոնց կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թիվը գերազանցում է հազարը, կարող են հարկային հաշիվները դուրս գրել բիլինգային համակարգի միջոցով` հարկային մարմնից նախօրոք ստացված հարկային հաշիվների նույնականացման համարներով, դա հիմնականում վերաբերվում է հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին»,-  մանրամասնել  է  նախարարը:
Ըստ  Ա.  Հարությունյանի՝    վերոնշյալ   որոշմամբ սահմանվել են նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման կարգը: Մասնավորապես, այդ դեպքում հարկային հաշիվները դուրս կգրվեն թղթային տարբերակով, ծրագրային խափանումների վերաբերյալ հարկային մարմնի կայքէջի միջոցով կտարածվի հայտարարություն, և խնդիրների վերացումից հետո հարկ վճարողների կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք կլրացվեն էլեկտրոնային եղանակով:
«Հարկ վճարողների կողմից էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման համակարգից օգտվելը հեշտացնելու նպատակով մեր կողմից մշակվել և հարկային մարմնի կայքէջում տեղադրվել է ուսուցողական ձեռնարկ, որում մանրամասն ըստ հաջորդական քայլերի ներկայացվում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման գործընթացը».-նշել  է  նախարարը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search