Artsakhpress

Հասարակական

Արցախում գործող լրագրողների համար կկազմակերպվի «Ապահով լրագրողական հետաքննություն» թեմայով դասընթաց

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում Արցախում գործող լրագրողների համար ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում կկազմակերպի «Ապահով լրագրողական հետաքննություն» թեմայով մեկօրյա դասընթաց:

Արցախում գործող լրագրողների համար կկազմակերպվի «Ապահով լրագրողական հետաքննություն» թեմայով դասընթաց

Արցախում գործող լրագրողների համար կկազմակերպվի «Ապահով լրագրողական հետաքննություն» թեմայով դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության փորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացված դասընթացավար Էդգար Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Արցախում ևս գործում են լրագրողներ, ովքեր կարող են միջազգային կառույցներում աշխատել կամ հետաքննական լրագրություն իրականացնել հենց տեղում:
«Լրագրողների ապահովությունն աշխարհի յուրաքանչյուր վայրում կարևոր է։ Լրագրողների անվտանգությունը կարևոր է նաև աշխարհի այն հատվածներում, որտեղ կոնֆլիկտային իրավիճակ է։ Դասընթացի ժամանակ անդրադառնալու ենք այնպիսի երևույթների, որոնք կիրառելի են ոչ միայն հետաքննական լրագրության ժամանակ։ Ակնկալիքներ, իհարկե, ունեմ։ Համենայնդեպս, կարծում եմ, որ դասընթացից հետո լրագրողները կունենան այն գիտելիքները, որոնցով կկարողանան ապահովել իրենց անվտանգությունն աշխատանքի ժամանակ և կապահովեն անձնական տվյալների անհասանելությունը»,- ավելացրել է Է. Խաչատրյանը: Մեր զրուցակիցը նշել է, որ մինչ այս նմանատիպ դասընթաց է անցկացվել Երևանում և Գումրիում:
Տեղեկացնենք, որ դասընթացն անվճար է, ավարտին տրվելու է մասնակցության վկայական: Մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել հայտը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search