Artsakhpress

Ռազմական

Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունում է ՀՀ հումանիտար գործողությունները Սիրիայում

Պաշտոնական այցով սեպտեմբերի 19-ին Երևան է ժամանել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունը։

Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունում է ՀՀ հումանիտար գործողությունները Սիրիայում

Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունում է ՀՀ հումանիտար գործողությունները Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հանդիպումը, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նախարար Սաաբին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն, և երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է 2018թ. նոյեմբերին Բեյրութում ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում փոխգործակցության համար:
Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բազմակողմանի համագործակցության զարգացումը` հանուն երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման: Լիբանանի պաշտպանության նախարարը հանդես է եկել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցող հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ, որոնք կներառեն ոչ միայն պաշտպանության, այլ նաև մշակույթի, զբոսաշրջության, տնտեսական և այլ ոլորտների պատասխանատուներին:
Որպես պաշտպանության բնագավառում համագործակցության կարևոր ոլորտներ՝ նշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փորձի փոխանակումը, ուսումնավարժական ծրագրերը, ռազմատեխնիկական ուղղություններ և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կողմերի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը ։
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակները և խնդիրները: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում` նշելով, որ այդպիսի առաքելությունները ուղղված են խաղաղության հաստատմանը: Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել նաև Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցության համար և ընդգծել, որ Լիբանանում այս առաքելությունը հատուկ է Հայաստանի համար և միայն միջազգային պարտավորություն չէ:
Այցի շրջանակում նախատեսված են Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այցի ծրագրում ընդգրկված են նաև արարողակարգային այցելություններ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Սեպտեմբերի 21-ին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը տիկնոջ և պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում կմասնակցի Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search