Artsakhpress

Միջազգային

Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը

Չինաստանում բացվել է աշխարհի խոշորագույն օդանավակայարաններից մեկը, որն իր առաջին կոմերցիոն չվերթը կդիմավորի սեպտեմբերի 20-ին:

Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը

Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պեկինի ծայրամասում գտնվող հսկայական օդակայանի 4 թռիչքուղիների և տերմինալի մակերեսը հավասար է 97 ֆուտբոլի դաշտի չափսերին (1 մլն քառ. մետր):
Օդային հանգույցի առաջին նպատակն է 2025 թվականին ուղևորների հոսքը հասցնել 72 մլն-ի, իսկ տարեկան բեռնափոխադրումների ծավալը՝ 2 մլն տոննայի: Հետագայում ակնկալվում է, որ օդակայանը 7 թռիչքուղի կունենա և 100 մլն ուղևորի կսպասարկի, փոխանցում է tert.am-ը:
«Դաքսին» կոչվող օդակայանը նախագծել է հանրահայտ ճարտարապետ Զահա Հադիդը (1950-2016) չինացի գործընկերների հետ համատեղ: Նախագծի արժեքը գնահատվում է 11.5 մլրդ դոլար, իսկ շինարարությունը սկսվել է 2014 թվականին:
Օդանավակայանն իր տեսքի համար անվանում են «ծովաստղ». սպասման 5 սրահները միավորված են կենտրոնում գտնվող գլխավոր սրահի հետ: Դա արվել է կրճատելու համար այն տարածությունը, որը պետք է անցնեն ուղևորները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search