Artsakhpress

Քաղաքական

ՀՀ նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն պաշտպանական և ռազմական, այլև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի:
Նախարար Էլիաս Բու Սաաբը համակարծիք է եղել, որ երկու երկրները տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն և այնպիսի կապող կամուրջ, ինչպիսին լիբանանահայ համայնքն է: Նա նշել է, որ լիբանանահայ շատ ընկերներ ունի, և Հայաստանն ու հայկական մշակույթը հարազատ են իրեն:
Զրուցակիցներն ընդգծել են լիբանանահայ համայնքի առանձնահատուկ դերը՝ համակարծիք լինելով, որ նրա ներկայությունը ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search