Artsakhpress

Միջազգային

19 երկրներից գիտնականները պատրաստվում են Արկտիկայում մեկ տարի տեւողությամբ արշավախմբին

19 երկներից գիտնականները պատրաստվում են մեկ տարի տեւողությամբ արշավախմբին Արկտիկայում կլիմայի գլոբալ փոփոխությունն ուսումնասիրելու համար:

19 երկրներից գիտնականները պատրաստվում են Արկտիկայում մեկ տարի տեւողությամբ արշավախմբին

19 երկրներից գիտնականները պատրաստվում են Արկտիկայում մեկ տարի տեւողությամբ արշավախմբին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Polarstern սառցահատը  պատրաստվում է մեկնել հյուսիսային Նորվեգիա, ինչը թույլ կտա հարյուրավոր հետազոտողներին անցկացնել գալիք տարին հյուսիսային բեւեռի մոտոկայքում, հայտնում է News.am-ը:
«Մենք ցանկանում ենք մեկնել Արկտիկա, քանի որ դա կլիմայի փոփոխության էպիկենտրոնն է»,-հայտարարել է Գերմանիայի Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի մթնոլորտի գծով մասնագետ Մարկուս Ռեքսը, որը ղեկավարում է նախագիծը:
«Խճանկար» կոչվող արշավախումբն առաջին հնարավորությունն է կլիմայի հետազոտողների համար ձմռան ընթացքում Արկտիկան ուսումնասիրելու համար:
«Մենք վատ ենք հասկանում Արկտիկայում կլիմայական համակարգը, քանի որ երբեք չենք եղել այնտեղ ձմռանը»,-ասել է Ռեքսը:
Առաջին անգամ գիտնականները կկարողանան հետեւել կենտրոնական Արկտիկայում կիմայական գործընթացներին ամբողջ տարվա ընթացքում՝ հույս ունենալով, որ ապագայում նրանք կկարողանան գեներացնել ավելի հուսալի կլիմայական կանխատեսումներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search