Artsakhpress

Հասարակական

Անկախությունը Հայաստանի հպարտությունն է. Ռոբերտ Էմմիյան

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը Հայաստանի անկախությունը հպարտություն է համար:

Անկախությունը Հայաստանի հպարտությունն է. Ռոբերտ Էմմիյան

Անկախությունը Հայաստանի հպարտությունն է. Ռոբերտ Էմմիյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շնորհավորում եմ մեզ` բոլորիս, անկախության օրվա առթիվ: Հպարտ եմ մեր ազգի ամեն նվաճմամբ, մարզիկների հաջողություններով: Հպարտ եմ մեր ազգով, քանի որ բազում նեղություններից հետո էլ նորից ոտքի է կագնում: Անկախությունը Հայաստանի հպարտությունն է»,-ասել է լեգենդար մարզիկը:
Էմմիյանը շեշտեց, որ այս տարին իր յուրահատկությունն ունի, քանի որ տոնը նշվում է իր հարազատ Գյումրի քաղաքում: «Մենք մեր ձեռքերով են շենացնելու մեր երկիրը` խաղաղությամբ և ներդաշնակությամբ»,-եզրափակեց նա:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search