Artsakhpress

Հասարակական

Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Արցախի գինեգործների և խաղողագործների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպվել է արցախյան գինու 6-րդ փառատոնը։

Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)

Տողում   կայացել  է  արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում  էին  երեք   տասնյակից  ավելի գինեգործներ   (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնին Հայաստանից  և   Արցախից մասնակցել  են երեք   տասնյակից  ավելի գինեգործներ, որոնց  արտադրանքը   համտեսում  էին   միջոցառման  մասնակիցները:
Փառատոնի   բացմանն  օրհնանքի   խոսքով  հանդես  է  եկել  Հադրութի   շրջանի հոգևոր  հովիվ  Տեր  Մատթևոս քահանա Դրավանցը:
Փառատոնն    ուղեցվում  էր   մշակութային ծրագրերով՝ համերգ ու թատերական ներկայացում: Միջոցառմանը  ցուցադրվել  է    արվեստի գործեր, կազմակերպվել   գյուղական բարիքների  տոնավաճառ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն  ասել է, որ  այս  տարի ընդլայնվել  է փառատոնի  անցկացման  տարածքը, քանի  որ    գինեգործների  թիվը բավականին  շատացել  է:
«Այս  տարի   փառատոնին  մասնակցում  է  շուրջ  30   գինեգործ՝  նախորդ  տարվա  21-ի  փոխարեն: Ձևավորվել  է շուրջ   80  տաղավար:  Ունենք    տաղավարներ, որտեղ   պատրաստվում   են  արցախյան  տարբեր     ճաշատեսակներ:  Գործում  են  նաև   տեղեկատվական  երկու  կետեր, որտեղ  փառատոնի  վերաբերյալ    բուկլետներ են   բաժանվում  մարդկանց: Որպես   նորություն,  այս  անգամ փառատոնի   անցկացման  վայրում  կանգնեցվել  է աղբահան  մեքենա,  այդ  կերպ  փորձելով  պահպանել  տարածքի     մաքրությունը, ինչպես  նաև  տեղադրվել  են   հասարակական   զուգարաններ»,- մասնավորապես  ասել  է  Ա. Գրիգորյանը՝   նշելով, որ փառատոնը   յուրատեսակ  ազատ  գոտի    է, որտեղ     յուրաքանչյուր  ոք   իր   ապրանքատեսակներն    է    վաճառում.    գները   շուկայականից    էժան  են:
Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպմանը մեծ  էր տուրիստական գործակալությունների  հետաքրքրությունը: 
Միջոցառմանը     առանձին  տաղավարով   ներկայացած   «Մելսոն գրուպ» ՍՊ   ընկերության    փոխտնօրեն   Արայիկ  Հովսեփյանը  մեզ  հետ  զրույցում    ասել է, որ  իրենք   առաջին  անգամ  են  մասնակցում   գինու   փառատոնին՝  ներկայացնելով      գինիների  տարբեր   տեսականի:
«Գործարանը    աշխատում  է  1996  թվականից՝  Ստեփանակերտում:   Մենք  իրացման   որևէ    խնդիր  չենք  ունենում:   Արտադրանքը  հիմնականում   վաճառում  ենք  ՀՀ-ում  և  արտերկրում: Պարբերաբար  մասնակցում  ենք  տարբեր   փառատոների՝  ներկայացնելով  մեր  տեղական  արտադրանքը: Նման փառատոների   անցկացումը, հնարավորություն  է  տալիս     ճանաչելի  դարձնել       մեր  արտադրանքը»,-մասնավորապես  ասել է  Ա.  Հովսեփյանը՝   հավելելով, որ  «Մելսոն գրուպ» ՍՊ   ընկերության     գինու  առանձնահատկությունն    այն  է, որ    պատրաստվում  է  ավանդական  ձևով   և  համարվում  է  բնական  ըմպելիք:
Մարտունու  շրջանի   Շեխերի  գինեգործարանում  արտադրվող  «Ապրիս»  գինու      ներկայացուցիչ      Կարեն Բաղդասարյանն  ասել է, որ     արդեն  երկու   տարի  է  ինչ    ինքը    զբաղվում  է  գինեգործությամբ: 
«Տարեկան  արտադրանքը   կազմում  է  24  հազար   շիշ: Վաճառքն  իրականացնում  ենք   հիմնականում  ԱՄՆ-ում,  ինչպես  նաև    ՀՀ-ում  և  ԱՀ-ում: Իրացման  խնդիր  չունենք, արտադրում  ենք   սպիտակ,  կարմիր  և  վարդագույն  գինիներ:  Գները  տարբեր   են՝  սկսած  5000  դրամից: Այս  փառատոնը  հնարավորություն  է  ընձեռում, որպեսզի   մենք՝  գինեգործներս,   ծանոթնանք  և   շփվենք  իրար   հետ, կիսվենք  փորձով»,-  ասել է Կ.Բաղդասարյանը: 
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ  Ազգային  ժողովի    նախագահ  Աշոտ  Ղուլյանը, հյուրեր՝  ՀՀ-ից  և  արտերկրից, արցախցիներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: 

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search