Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կֆինանսավորի Վրաստանի գրավյալ տարածքների հարակից գյուղերում նոր գործարանների կառուցումը:
ԱՄՆ-ի կառավարությունը 500 հազար դոլար կհատկացնի Վրաստանի գյուղերին
«Շփման գծին մոտ գտնվող բնակչությանը հատուկ ուշադրություն և աջակցություն է անհրաժեշտ: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի կառավարությունը հատկացնում է 500 000 դոլար բռնագրաված տարածքներին մոտ գտնվող գյուղերում նոր գործարաններ կառուցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: