Artsakhpress

Հասարակական

Մենք ձգտում ենք գինու միջազգային փառատոնի կազմակերպմանը. Լեռնիկ Հովհաննիսյան

Փառատոնը ոչ միայն գինեգործական ընկերությունների ներկայացվածության, այլև ոչ նյութական ժառանգության գինու մշակույթի տարածման նպատակներ ունի:

Մենք ձգտում ենք գինու միջազգային փառատոնի կազմակերպմանը. Լեռնիկ Հովհաննիսյան

Մենք  ձգտում  ենք   գինու միջազգային  փառատոնի  կազմակերպմանը. Լեռնիկ  Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել է  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը:
 Ըստ  նրա՝     շատ  ուրախալի   է,   որ  հայ  ժողովրդի  ավանդական խմիչքներից՝  գինու     ներկայացումը  մեծ   պահանջարկ  է   վայելում  հանրության    լայն  շրջանում:  
«Մենք  ձգտում  ենք  գինու միջազգային  փառատոնի:  Արցախյան   գինեգործների   համար  ստեղծում ենք  բոլոր պայմանները, որպեսզի  իրենք    կարողանան   սեփական  արտադրանքը    ներկայացնել   թե´  Արցախում,  թե´  Հայաստանում    և   թե´  արտերկրում»,-ավելացրել  է  նախարարը:
արգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search