Artsakhpress

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ռազամական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև սեպտեմբերի վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։

Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել․ Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է tert.am-ը:
«Մենք սահմանին (Սիրիայի) ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ նշել է նա և հավելել, որ չէր ցանկանա ԱՄՆ-ի հետ ռազմական դիմակայություն այդ տարածաշրջանում։
Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել էին 2019 թվականի օգոստոսի սկզբին: Ընդ որում, Էրդողանը բազմիցս ընդգծել է սեպտեմբերի վերջին այդ նախագիծն ավարտելու իր ցանկության մասին։
Այնուամենայնիվ, Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։
Էրդողանի նպատակն է Սիրիայի հետ սահմանին ստեղծել Թուրքիայի կողմից վերահսկվող տարածք, որից դուրս կմղվեն քրդերի զինված խմբավորումները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search