Artsakhpress

Վերլուծական

Լիբանանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ուներ ենթատեքստ՝ Արցախը հայկական տարածք է. Շահան Գանտահարյան

Սեպտեմբերի 20-ին Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր:

Լիբանանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ուներ ենթատեքստ՝ Արցախը հայկական տարածք է. Շահան Գանտահարյան

Լիբանանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ուներ ենթատեքստ՝ Արցախը հայկական տարածք է. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում հանդիպեց Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ, այդ թվում՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ և պաշտպանության նախարարների: Ինչ արդյունք կունենա Լիբանանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, ինչպես այն կընկալվի Ադրբեջանում և Հայաստան-Լիբանան հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի՝ Իսրայելում դեսպանություն ունենալու որոշումը. այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
- Սեպտեմբերի 20-ին Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր, այստեղ հանդիպումներ եղան Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության անդամների հետ: Որակական ի՞նչ փուլում են գտնվում Հայաստան-Լիբանան հարաբերությունները, ի՞նչ ակնկալենք այս հանդիպումից հետո:
- Լիբանանի պաշտպանության նախարարի կատարած այցը պատասխան այց կարելի է համարել. 2018-ի նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել էր Բեյրութ և ստորագրել ՀՀ-Լիբանանի Հանրապետություն համագործակցության համաձայնագիր։ Վերջինս երկու երկրների խորհրդարաններում վավերացման փուլում է։ Չմոռանանք, որ 2001 թ. երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում կնքվել էր համագործակցության համաձայնագիր, որն արդիականացվում է այս ձևաչափով։
Համաձայնագիրը ներառում է փորձի փոխանակման, միացյալ զորավարժությունների անցկացման, ճգնաժամային իրավիճակներում հետախուզական տեղեկատվության փոխանակման, երկու երկրների ռազմական մշակույթի, պատմության փոխադարձ իրազեկման և այլ հարցեր։ Նախարար Բու Սաաբին ընդունել էին Հանրապետության նախագահն ու վարչապետը, ինչպես նաև արտգործնախարարը, ինչը վկայում է երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերի բարձր որակի և հետզհետե խորացվող համագործակցության մասին։ Դրա վառ ապացույցն են նաև համարյա բոլոր ոլորտներում Երևան-Բեյրութ կնքված համաձայնագրերը։
- Այս հանդիպումն ու լիբանանցի նախարարի հայտարարությունն ինչպե՞ս կընկալվի հարևան Ադրբեջանում:
- Կարծում եմ՝ Բաքուն որոշակի անհանգստությամբ պետք է ընկալի Հայաստանի և Լիբանանի միջև այս ֆորմատի համագործակցությունը։ Ինչպես հիշում եք, լիբանանցի նախարարը նշել էր, որ Լիբանանն ու Հայաստանը առաջնագծում ունեն միևնույն խնդիրներն ու դիմագրավում են միևնույն մարտահրավերներին։ Համեմատություն կատարելով երկու երկրների ուղղությամբ կատարվող սահմանային ոտնձգություններին՝ նախարարն ընդգծել էր, որ Հայաստանը դիմագրավում է Ադրբեջանի կողմից իր սահմանների և տարածքների նկատմամբ անօդաչու սարքերի հարձակումների մարտահրավերին։ Սա լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ բաց տեքստով արված հայտարարություն էր՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Նկատենք մի նրբություն ևս՝ թեև Լիբանանի նախարարը խոսում է Հայաստանի սահմանների և տարածքների մասին, այնուամենայնիվ, անուղղակի քննադատում է նաև Արցախի ուղղությամբ անօդաչու սարքերով կատարվող ադրբեջանական հարձակումները: Այս հայտարարությունն ունի ենթատեքստ՝ արցախյան տարածքները հայկական են։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով՝ Բաքուն պիտի անհանգստանա Բու Սաաբի հայտարարություններից՝ հատկապես հետախուզական տեղեկատվության փոխանակման համաձայնության առումով։
- Կառավարության որոշմամբ՝ Հայաստանն Իսրայելում կունենա դեսպանություն, այսինքն՝ ռեզիդենտ դեսպան: Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Լիբանանի հետ, միևնույն ժամանակ հարաբերություններ է ակտիվացնում Իսրայելի հետ: Այստեղ Հայաստան-Լիբանան հարաբերություններում հնարավո՞ր է լինեն որոշակի տարաձայնություններ:
- Կարծում եմ, պաշտոնական Երևանի որոշումը՝ Իսրայելում դեսպանություն ունենալու մասին, օրինաչափ է՝ նկատի ունենալով երկու երկրների միջև գոյություն ունեցող դիվանագիտական հարաբերություները և երկրում ապրող հայկական համայնքն ու հայկական հետքի դարավոր ներկայությունը։ Խնդիրը պետք է դիտարկել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու և այդ քաղաքականության մեջ գերակա ուղղություններ ունենալու համատեքստում: Արժե հիշել, որ Լիբանանի և Իսրայելի սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումն իրականացնում է խաղաղապահ առաքելություն, այսինքն՝ ՀՀ-ն հանդես է գալիս լարվածության մեղմացման և պատերազմական գործողությունների կանխարգելման և խաղաղության հաստատման դիրքերից, ինչը համահունչ է իր արտաքին քաղաքականությունում Հայաստանի որդեգրած սկզբունքներին:
Անդրադառնալով հարցին՝ Իսրայելում դեսպանություն բացելուց հետո Հայաստան-Լիբանան հարաբերություններում հնարավո՞ր է լինեն որոշակի տարաձայնություններ, նշեմ՝ չեմ կարծում, որ այս որոշումով լարված իրավիճակ ստեղծվի Լիբանանի և Հայաստանի հարաբերություններում։ Նկատի ունենանք, որ Երևանը հայտարարել է՝ դեսպանությունը լինելու է Թել Ավիվում, այլ ոչ Երուսաղեմում: Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Նշեմ նաև, որ Լիբանանն ընկալում է, որ Երևանի քայլը նպատակ ունի հակակշռելու Բաքու-Թել Ավիվ համագործակցությունը։ Նկատենք նաև, որ Լիբանանի պաշտպանության նախարար Բու Սաաբը Երևանում լինելու ընթացքում այս որոշման հետ կապված որևէ բացասական ուղերձ և ակնարկ չարեց:
- Դեսպանության բացումով՝ ի՞նչ փոփոխություններ են կանխատեսվում հայ-իսրայելական հարաբերություններում:
- Չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձային փոփոխություններ կլինեն արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերություններում։ Նկատի ունեմ Ցեղասպանության ու արցախյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը։ Ինչպես գիտեք, Երուսաղեմում մենք բացառիկ կարգավիճակ և պատմական իրավունքներ ունենք, որոնց պահպանման գործում այս որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ։
- Արդյո՞ք Իսրայելը պատրաստ է պատասխան քայլ անել՝ Հայաստանում ունենալով ռեզիդենտ դեսպան:
- Դիվանագիտական հարաբերություններում, կարծում եմ, օրինաչափ է, որ այդպես լինի: Դա ակնկալելի է։
-  Պարոն Գանտահարյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում:
- Մերձավորարևելյան տարածաշրջանում Երևանն իրականացում է ակտիվ քաղաքականություն: Հայաստանն այստեղ ունի պետական շահ. տեղական համայնքներն ունեն իրենց յուրահատկությունները: Բացի դրանից, այստեղ են հատվում նաև գերտերությունների աշխարհաքաղաքական ծրագրերը: Արտաքին քաղաքականության հայաստանյան բանաձևն ամփոփում է նաև ճգնաժամային իրավիճակները, օրինակ՝ ինչպես գիտեք, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում և մարդասիրական առաքելություն է անում Սիրիայում։ Երևանը բնականոն դիվանագիտական հարաբերություններ է վարում արաբական երկրների և Իսրայելի հետ։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search