Artsakhpress

Քաղաքական

Իտալական հեղինակավոր Elettronica Group-ը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ

Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ։

Իտալական հեղինակավոր Elettronica Group-ը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ

Իտալական հեղինակավոր Elettronica Group-ը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը: 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, Էնզո Բենինին հույս հայտնեց, որ բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակվի։ Այս առումով նա մատնանշեց մի շարք ոլորտներ, մասնավորապես, նոր տեխնոլոգիական գաղափարները, կիբերտեխնոլոգիաները։
«Ես գիտեմ, որ ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու տարբեր ոլորտներում, հատկապես տեխնոլոգիական։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համագործակցությամբ։ Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սակայն ցանկանում եմ նորից գալ և հասկանալ համագործակցության հնարավորությունները»,-ասաց Էնզո Բենինին։

Նա վստահեցրեց, որ որպես արդյունաբերող ընկերություն, ցանկանում են հասկանալ, թե ինչպիսի համագործակցության հնարավորություններ կան։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։ Իհարկե, ցանկացած համագործակցություն սկսվում է հետազոտությունից»,- ասաց նա։

Արմեն Սարգսյանը կարևորեց Elettronica ընկերության հետ համագործակցությունը։
«Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության մշակման լավագույն վայրերից մեկը։ Այս ամենը չես կարող միանգամից սկսել վաղը։ Այն ժամանակ է պահանջում։ Ընկերությունը լավագույններից է աշխարհում։ Ինչպես մյուս խոշոր ընկերությունները, այն պետք է գա մեր երկիր՝ հասկանալու Հայաստանի ներուժը։ Իսկ այդ ներուժը գիտնականներն են, ինչպես նաև մեր երիտասարդ սերունդը»,-ասաց նախագահը։
Արմեն Սարգսյանը նշեց, որ կարևոր է հստակ գիտակցել կրթական համակարգի կարևորությունը։ «Հայաստան եկող բոլոր այս խոշոր ընկերությունները գալիս են ապագայի համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնի հետ»,-ասաց նա։
Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ից աշխատանքային այցով Իտալիայում է։ Նա ելույթով հանդես է եկել կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին։ Նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ։ Կայացել է նաև իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիա դե Էկկերի հետ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search