Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը ֆանտաստիկ արդյունքով փոքր արծաթ նվաճեց պոկումում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:+109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 212 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում փոքր ոսկին բաժին հասավ անգերազանցելի Լաշա Տալախաձեին, որը 220 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ սահմանեց:
Ալեքսանյանը պոկումն ավարտեց 6-րդ տեղում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-: