Artsakhpress

Հասարակական

Հադրութի շրջանային բուժմիավորումում բացվել է ծննդաբերական բաժանմունք (լուսանկարներ)

Եգիպտոսի հայոց թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանի ֆինանսավորմամբ՝ Հադրութի շրջանային բուժմիավորումում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, բացվել է ծննդաբերական բաժանմունք՝ վերազինված բժշկական անհրաժեշտ սարքավորումներով:

Հադրութի շրջանային բուժմիավորումում բացվել է ծննդաբերական բաժանմունք (լուսանկարներ)

Հադրութի   շրջանային   բուժմիավորումում   բացվել  է   ծննդաբերական  բաժանմունք  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծննդաբերական   բաժանմունքը   երկհարկանի  է,  որտեղ  տեղակայված  են   ժամանակակից    բոլոր   սարքավորումները:
Ծննդաբերական   բաժանմունքի  բացման   պատիվը    տրվել  է  Հադրութի   շրջանային  բուժմիավորման    գործադիր    տնօրեն   Արա  Երեմյանին  և   Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր  Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   ԱՀ   առողջպահության    նախարար  Արայիկ  Բաղրյանն  ասել է,   որ  Հադրութի  ծննդաբերական   բաժանմունքն   ունի  այնպիսի   լավագույն    պայմաններ, որը  չկա  նույնիսկ  Ստեփանակերտի  մոր  և  մանկան  առողջության  պահպանման  կենտրոնում:
Խոսելով   բժիշկ-մասնագետների   պակասի   մասին՝   նախարարը  նշել է, որ    այս  պահին     մասնագետների    խնդիր  գրեթե    բոլոր   շրջաններում:
 
«Ուրախությամբ  պետք  է   ասեմ, որ  ԱՀ  կառավարության  ֆինանսավորմամբ   Երևանի   պետական   բժշկական  համալսարանում  սովորող    մեկ  ուսանող, որն  այս  տարի   կավարտի, ցանկություն  է   հայտնել   աշխատել  Հադրութի      ծննդաբերական  բաժանմունքում»,-տեղեկացրել  է   Ա. Բաղրյանը:
Նա նաև ասել է, որ 2017 թվականին Հադրութի  բուժմիավորումում   ծնվել  է    33  երեխա,    2018  թվականին՝   24,  2019-ի   մինչև  սեպտեմբերի  1-ը՝  23: Հույս  ունենք, որ  այդ   թվերը   կկրկնապատկվեն:
Հադրութի   շրջանային  բուժմիավորման    գործադիր  տնօրեն  Արա  Երեմյանի  խոսքով՝     նոր  բաժանմունք  ունենալը  մեծ  նվեր   է  Հադրութի   շրջանի   բնակչությանը:
Ըստ  Ա. Երեմյանի՝ առողջապահական   համակարգում  իրականացված    բարեփոխումներից   յուրաքանչյուրը  մի քայլ  է   պետության  հզորացման  և  պահպանման    գործում:
«Հադրութի  շրջանային   բուժմիավորման   շենքը, որը   կառուցվել  է    դեռևս   նախորդ  դարի  80-ական  թվականներին: Այս  տարիների  ընթացքում  գտնվելով  անմխիթար  վիճակում,    2008  թվականին  «Հայաստան»   համահայկական  հիմնադրամի  միջոցներով  կապիտալ    վերանորոգվել  է    բուժմիավորման   շենքը, սակայն    չի    վերանորոգվել    ծննդաբերական  բաժանմունքը:  Առողջապահության  ոլորտը  լինելով երկրի  իշխանությունների     ուշադրության  կենտրոնում,   բարեգործական  հիմունքներով  և  պետական  աջակցությամբ  վերանորոգվել է   բաժանմունքը՝  համալրվել  նոր  սարքավորումներով  և  համապատասխան  գույքով: նոր   բաժանմունքը  խթան  կհանդիսանա    Հադրութի    շրջանում  ծնելիության  աճին»,-մասնավորապես  ասել է  Ա. Երեմյանը՝  նշելով, որ    տարվա  կտրվածքով    շրջանում  գրանցվում  է շուրջ 200 ծնունդ, որից՝ 45%-ը Հադրութի  բուժմիավորումում:
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր  Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն  էլ  ասել է, որ   իրենց համար  մեծ   պատիվ  է  գտնվել    Արցախում:
Նա  նշել է, որ    Եգիպտոսի հայոց թեմի Կահիրեի  ազգային  առաջնորդարանի     անդամների  բարիացակամ    վերաբերմունքի   շնորհիվ   նյութական  օժանդակություն է   ցուցաբերել   Հադրութի   ծննդաբերական  բաժանմունքի    վերանորոգմանը:  
«Հայ  ժողովուրդը  միշտ  էլ  ունեցել  է  հերոսներ,  և  այդ  հերոսների  շնորհիվ  է, որ    ունենք  անկախ  Հայաստան  և  Արցախ:  Եվ  նրանց  շնորհիվ  է, որ   այսօր   շարունակվում  է  պահպանվել  այդ  անկախությունը:  Հերոս  են  բոլոր  այն  մարդիկ,  ովքեր  ապրում  են  Արցախում  և պայքարում են  այս  սուրբ  հողի  համար:   Ծննդատան  այս  նորոգությունը՝   խթանելու  է  նոր  հերոսների  ծնունդներին»,-  մասնավորապես  ասել  է  Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդը:
Նա  շնորհակալություն  է  հայտնել  բոլոր  այն   մարդկանց, ովքեր   աջակցել   են  ծրագրի  իրականացմանը:
Միջոցառմանը     ներկա  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետական   նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այլ  այրեր, բարերարներ, հյուրեր   շրջել  են  նոր   բաժանմունքով   և  ծանոթացել   շենքային   պայմաններին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search