Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Միստիկ երկիր Առան» վերնագրով վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Միստիկ երկիր Առան» վերնագրով վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:

Ստեփանակերտում կայացել է «Միստիկ երկիր Առան» վերնագրով վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտում  կայացել  է  «Միստիկ երկիր Առան»  վերնագրով  վավերագրական-խաղարկային  ֆիլմի  պրեմիերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վավերագրական-խաղարկային  ֆիլմը նկարահանվել  է  արմատներով արցախցի ռուսատանաբնակ Արթուր Ջալալովի անմիջական ֆինանսավորմամբ:  Ֆիլմի տևողությունը  մեկ   ժամ  է: 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ֆիլմի  սցենարի   հեղինակ  Լևոն  Գալստյանն  ասել է,  որ    ֆիլմի   նկարահանման  մտահղացումը՝  Արցախի թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանինն  է:
Նրա  խոսքով՝  ֆիլմում  ներկայացված  են  այն դրվագները, որոնք  լավագույնս  են  ի  ցույց  դնում արցախցու  անկոտրում  ուժը, Արցախի աներևակայելի  դիմադրողականությունը, պայքարելու  և  իր  հայրենիքում   ազատ ապրելու   կամքը:
«Առանն  Արցախ  աշխարհի  հնագույն  անվանումն  է:Մենք  փորձել  ենք  ներկայացնել  Արցախի   ֆենոմենի  գաղտնիքի  կենսունակությունը: Նկարահանումների  ժամանակ  իր  խորհուրդներով մեզ օգնել  է Արցախի  թեմի   Առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը: Նա  այսպիսի  մի միտք  է   ընդգծել, որ   անունն էությունից  է  բխում, իսկ  էությունից  բխում  է    առաքելությունը: Ֆիլմում  փորձել  ենք  ցույց  տալ  թե ինչ   հոգևոր  առաքելություն  ունի  Արցախը՝  առհասարակ    համաշխարհային     քաղաքակրթական  տարածքում: Արցախի  մասին    գրվել, գրվում   և  նկարահանվում  են   շատ   ֆիլմեր. «Միստիկ երկիր Առան»  ֆիլմը  մի ուրույն  հայացք  է  դեպի  Արցախը»,-մասնավորապես  ասել  է  Լ. Գալստյանը:
Նա  նշել  է  նաև, որ ֆիլմի  սցենարը  գրելու  ժամանակ  իրենք  օգտվել  են մի քանի  պատմական  աղբյուրներից, մասնավորապես՝ պատմաբաններ  Լեոյի, Բագրատ  Ուլուբաբյանի,  ԱՀ  ազգային  ժողովի փոխնախագահ Վահրամ  Բալայանի,  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության   նախարար Լեռնիկ  Հովհաննիսյնի  աշխատություններից:
Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի  խոսքով՝  նկարահանումները  տևել  են   շուրջ  մեկ տարի:          Ֆիլմում նկարահանվել   են  Արցախում  ապրող  տարբեր  տարիքի   ու  զբաղմունքի    մարդիկ:
 
«Ֆիլմում   ներկայացված  է  Արցախի  հերոսական   ու  շրջադարձային    դրվագներ, ինչպես  նաև  հայ  ժողովրդի   հոգևոր  մաքառման ողջ  ընթացքը   ոչ  միայն   փաստերի, այլև   հոգևոր  կենսագրության  միջոցով: Երկիր  ներկայացնելն  այնքան  էլ  հեշտ  գործ  չէ: Մենք  փորձել  ենք  ներկայացնել   թե  ինչպիսի  դրախտային  երկիր  է  Արցախը, որի  մասին   շատերը  տեղյակ   չեն, կամ էլ    գիտեն   միայն  որպես  հակամարտության  գոտի: Այս ֆիլմը  պետք  է  տեսնել  ու  հետևություններ  անել   Արցախի  և  այստեղ  ապրող  հերոսական    ժողովրդի  մասին: Ֆիլմը   կցուցադրվի  տարբեր  երկրներում  և     բոլորը  հնարավորություն  կունենան  պատկերացում կազմել  Արցախի  մասին»,-  ավելացրել  է  Հ. Մովսիսյանը՝  նշելով, որ  ֆիլմն  արդեն  ունի ռուսերեն  թարգմանություն.  նախատեսվում է ունենալ   նաև   անգլերեն  տարբերակ:
Ֆիլմի  պրեմիերային  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը,  ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ   Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ  Աշոտ  Ղուլյանը, պետական նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, հովանավոր՝ Արթուր Ջալալովը, պետական այլ  այրեր, հյուրեր  և այլք: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search