Ադրբեջանում հրաժարական է տվել պարտքի դիմաց մանդատը «գրավ» թողած պատգամավորը
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը պարտք էր վերցրել բնակելի տներ կառուցելու իր բիզնեսի համար ու չէր կարողացել վերադարձնել գումարը։ Երբ բոլոր ժամկետները անցել էին, պատգամավորը պարտապաններին որպես երաշխիք թողել էր իր խորհրդարանական մանդատը՝ վկայականը։
Ադրբեջանում հրաժարական է տվել պարտքի դիմաց մանդատը «գրավ» թողած պատգամավորը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարևան երկրում այս սկանդալային պատմությունը նոր ընթացք է ստացել։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ պատգամավորը վայր է դրել իր լիազորությունները՝ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այն պետք է ընդունի Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Փաստորեն, նրա կողմից որպես «դրավ» թողնված մանդատն էլ շուտով կկորցնի իր արժեքն, ու Ջաբրաիլովը ստիպված կլինի վճարել 300 հազար դոլար պարտքը։ Նրան դա ստիպում է անել դատական որոշումը։ Սկանդալը սկսվել է հենց նրանից, որ պատգամավոր պարտքով փող տված անձը դիմել է դատարան՝ իր գումարը վերադարձնելու պահանջով։ Դատարանում նա հաղթել է գործը։
Ինքը՝ պատգամավորը, չի հերքել, որ պարտք է վերցրել այդ գումարը և չի կարողացել վճարել։ Ընդդիմադիր կայքերից մեկը պնդում է, որ պատգամավորը իր եղբոր հետ բնակելի շենքեր կառուցելու բիզնես ունի, և պարտքի տակ է մնացել այն բանից հետո, երբ նորակառույց շենքերի բնակարանները չեն վաճառվել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-: