Artsakhpress

Մշակույթ

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կայացել է «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում այսօր կայացել է «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը:

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կայացել է «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կայացել է «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն ասել է, որ Արցախում միշտ էլ ցանկություն կա ելույթ ունենալու, և գրեթե բոլոր հայաստանյան խմբերը իրենց ձեռնարկները կազմակերպում են այնպես, որ Արցախում ևս ներկայանան:
«Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, և մշակույթը սփռել հայրենիքի բոլոր անկյուններով բնական ցանկություն է: Այս տարի Կոմիտասի հոբելյանական 150-ամյակն է: Մեծանուն հայ երգահանը կարևոր դեր է ստանձնել  մեր ինքնության հարցերը հստակեցնելու գործում: Վարդապետի անունը կապված է հայ երաժշտության և երաժշտագիտության գրեթե բոլոր ճյուղավորումների հետ:  «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի լայն ընդգրկումները պայմանավորված են հենց այս իրողությամբ»,- նշել է Մ. Նավոյանը:
Իսկ «Գեղարդ» երգեցիկ խմբի խմբավար, մենակատար Անահիտ Պապայանն ասել է, որ փառատոնն անց է կացվում Կոմիտասի ծննդյան երկու օրերի միջև՝ հին և նոր տոմարներով: «Բոլորին է հայտնի, թե որքան կարևոր է մեզ համար այս տարածաշրջանը և ինչ նշանակություն ենք տալիս Արցախում ունեցած ելույթներին: Չկա որևէ հայ երգչախումբ, որի երգացանկում Կոմիտասը գերակշիռ մաս չի կազմի: Մենք հնարավորություն ենք ունեցել բազմաթիվ միջազգային փառատոններում ևս ներկայանալու: Իհարկե, ունկնդրի արձագանքը միշտ եղել է ոգևորված: Կոմիտասը ինքնատիպ է, հայեցի: Միևնույն ժամանակ նա ընկալելի ու հասկանալի է աշխարհին և դրանով իսկ ներկայացնում է մեծ արժեք»,- ավելացրել է Ա. Պապայանը:
Հիշեցնենք, որ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում այսօր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի, իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկազմակերպվի Խմբերգային երաժշտության երեկո (հինգ երգչախմբերի մենակատարների մասնակցությամբ):
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Search