Artsakhpress

Մշակույթ

Կկազմակերպվի «Արցախը մեր տունն է» խորագրով փառատոն

Հոկտեմբերի 4-ին և 5-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն Արցախի ռուսական և հունական համայնքների հետ համատեղ կազմակերպելու է «Արցախը մեր տունն է» խորագրով փառատոնը՝ Արցախում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների բարեկամական հարաբերությունները ամրապնդելու նպատակով:

Կկազմակերպվի «Արցախը մեր տունն է» խորագրով փառատոն

Կկազմակերպվի «Արցախը մեր տունն է» խորագրով փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՄԵՀԶ մամլո ծառայության փոխանցմամբ՝ փառատոնի առաջին օրը՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կկազմակերպվի կլոր սեղան, որին մասնակցելու են Արցախի և Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, պետական մարմինների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-16:00-ն Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հարակից տարածքում յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն իրեն հատկացված, հատուկ ձևավորված տաղավարում ներկայացնելու է իր ազգային խոհանոցը, որն ուղեկցվելու է երգ ու պարով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search