Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ. Ֆրենկ Փալոուն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնցից մեկն այն է, որ ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ:

ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ. Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ-ն  չպետք  է  խոչընդոտներ  ստեղծի Ամերիկայի  այն   քաղաքացիների  համար, ովքեր   փորձում  են   այցելել  Արցախ. Ֆրենկ Փալոուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է    ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը՝  նշելով, որ  ամերիկացիները  պետք  է  հնարավորություն  ունենան  այցելելու  Արցախ, որպես  զբոսաշրջիկներ:
Ֆրենկ Փալոունի  խոսքով՝  ինքն   օրինագիծ  է ներկայացրել պետդեպարտամենտ, որով    կոչ  է  արել,  որպեսզի  Արցախ  այցելության   դեպքերում    խոչընդոտներ  չլինեն:
«Քննարկել  ենք   նաև   Արցախի  անվտանգության  հարցը: Ինչպես  նաև  այն  խնդիրը, որ  ԱՄՆ-ն չպետք  է  ռազմական  և  ֆինանսական    աջակցություն  ցուցաբերի  Ադրբեջանին: Վերջին  երկու  տարիների  ընթացքում  Ամերիկայի   կողմից  ռազմական  աջակցությունն  Ադրբեջանին  աճել  է,  և  մենք    նամակ  ենք   հղել  պետդեպարտամենտ, որով  կոչ  ենք  անում   դադարեցնել   այդ  աջակցությունը: Քննարկել ենք  նաև  արցախա-ադրբեջանական  հակամարտության  խաղաղ  լուծմանը  վերաբերող  հարցեր: Եկել  ենք  այն   եզրակացության, որ  իրավիճակը  չափից  ավելի     լարված  է, իսկ   որպեսզի  խաղաղ  կարգավորում  լինի  պետք  է   աշխատենք  այդ  լարվածությունը   թուլացնել»,- մասնավորապես  ավելացրել  է  Ֆ. Փալոունը:
Ըստ  նրա՝   Կոնգրեսի   հայկական  հարցերով  հանձնախումբը    25  տարի  առաջ ստեղծվել   է  իր  կողմից:  Նպատակն  այն  էր, որ  Կոնգրեսի    երկու  կողմերին՝  դեմոկրատներին  և  հանրապետականներին  կոչ անեն, որպեսզի  նրանք   աջակցեն  Հայաստանին  և  Արցախին՝  բարելավելով  ԱՄՆ-Արցախ  և  ԱՄՆ-Հայաստան  կապը: 
«Մենք  փորձում  ենք  մեր  կոլեգաներին ուղղորդել, որպեսզի  նրանք  ավելի   մեծ ուշադրություն  դարձնեն Արցախի և Հայաստանի  հարաբերությունների  զարգացմանը»,-նշել  է  Ֆ. Փալոունը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -83-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search