Artsakhpress

Վերլուծական

Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև

2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։

Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև

Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․
2019 թ․ սեպտեմբերի 24-ին առաջինը ելույթ ունեցավ Էրդողանը։ Արդարության և հավասարության մասին վեհ գաղափարներից խոսելուց հետո, որոնք մշտապես խախտվում են Թուրքիայում, Էրդողանը մեկ անգամ ևս բողոքեց, որ Թուրքիան ներկայացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) շարքում, որոնք ունեն վետոյի իրավունք։ Թուրքիային նման առանձնաշնորհյալ ակումբ ընդունելուց  շատ առաջ, պետք է առաջնահերթություն տալ Հնդկաստանին, Բրազիլիային և, հնարավոր է` Գերմանիային։ Էրդողանը նաև Թուրքիան խեղաթյուրված ներկայացրեց որպես այն երկիրը, որն «առաջին և ծանր հարվածը հասցրեց» Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: Իրականում, Թուրքիան եղել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ամենամեծ աջակիցը․․․ Զարմանալի է, որ Էրդողանը մեղադրում է հույն կիպրացիներին այն բանի համար, որ Թուրքիան շարունակում է օկուպացնել Հյուսիսային Կիպրոսը: Նա նաև քննադատեց Իսրայելին՝ պաղեստինցիների նկատմամբ վատ վերաբերմունքի համար:
Անդրադառնալով Կովկասին՝ Էրդողանը հայտարարեց. «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից շրջանները, որոնք ադրբեջանական տարածք են, դեռևս գրավված են՝ չնայած ընդունված [ՄԱԿ-ի] բանաձևերին»:
2019 թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի» (Արցախ) հակամարտությունը լուծելու դժկամության համար։ Նա ասաց, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Ինչ վերաբերում է Թուրքիային, Փաշինյանը հայտարարեց, որ «հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որը վերապրել է ցեղասպանության խորը ողբերգությունը և շարունակում է բախվել ճշմարտության ու արդարության դաժան ժխտմանը»: 
2019 թ․ սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց․ «Հայաստանը, միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու անօգուտ փորձերի վրա ժամանակ վատնելու փոխարեն, պետք է հրաժարվի անկայուն ներկա կացությունը երկարաձգելուց և բարեխղճորեն կատարի իր միջազգային պարտավորությունները»։ Որքան շուտ Հայաստանը հրաժարվի իր «հարձակողական և թշնամական քաղաքականությունից տարածաշրջանում», այնքան ավելի լավ կհաղթահարի իր «լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական բեռը», ասաց Մամեդյարովը:
ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակն օգտվեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթին իր «պատասխանի իրավունքից»՝ մեղադրելով նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության աղավաղման մեջ: Հայաստանի ներկայացուցիչն այնուհետև հիշատակեց 1988 թ. ադրբեջանական հայերի կոտորածների մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել:
Այնուհետև, Ադրբեջանի ներկայացուցիչն իր հերթին արձագանքեց իր «պատասխանի իրավունքով»: Հայ և ադրբեջանցի պատվիրակները հանդես եկան մի շարք դիտողություններով՝ պատասխանելով միմյանց մեղադրանքներին:
Իսկ այդ ընթացքում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դժգոհեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վերաբերյալ Էրդողանի քննադատությունից՝ խիստ դատապարտելով նրան, տեղեկացնում է Jerusalem Post թերթը․ «Վարչապետ Նեթանյահուն քննադատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով ստախոս և ասելով, որ «նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով հերքում է հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի ոճրագործությունները, նա չէ, որ պետք է խրատներ տա Իսրայելին»:
Նեթանյահուի մեկնաբանությունները ամենևին էլ չգոհացրեցին համայն հայությանը, որոնք մատնանշեցին, որ նրա ղեկավարությամբ է Իսրայելը մերժել Հայոց ցեղասպանության հավաստիությունը և արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչումը Կնեսետի (խորհրդարանի) կողմից։ Նեթանյահուի խոսքերը դիտարկվեցին որպես պարզապես անպարկեշտ փորձ Հայոց ցեղասպանությունը որպես միջոց օգտագործելու՝ Էրդողանին հարվածելու համար, մինչդեռ Իսրայելը ինքը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա Նեթանյահուի կեղծավորության գագաթնակետն է․․․
Ինչպես բազմիցս նշել եմ, Իսրայելի կառավարությունը որպես ցեղասպանության ենթարկված ազգի ղեկավարություն, պետք է առաջին երկիրը լիներ, որ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ոչ թե վերջինը։ Այս ուշացած փուլում, եթե անգամ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի անիմաստ քայլ, քանի որ տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Շարունակելով անամոթաբար հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Իսրայելի կառավարությունը պարզապես խաթարում է իր հեղինակությունը միջազգային հանրությունում։
Նույնիսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միացավ քաղաքական վիճաբանությանը Նյու Յորքում՝ հանդիպելով Կիպրոսի նախագահի և Հայաստանի ու Հունաստանի վարչապետների հետ՝ ցույց տալու համար իր դժգոհությունը Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը ՄԱԿ-ի իր ելույթում Պակիստանի կողմը բռնեց։ Նման հանդիպումը, միանշանակ, բխում է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի շահերից՝ հակադրվելու Պակիստանի հարմարավետ հարաբերություններին Թուրքիայի և Ադբեջանի հետ։ Այս տարվա հունիսին, Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպեցին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ քննարկելու իրենց հարաբերությունների ընդլայնման հարցերը։ Բոլոր երեք երկրները կիսում են տարածաշրջանում թուրքական գերիշխանությանը հակադրվելու ընդհանուր նպատակը:
Հոդվածն ավարտեմ զվարճալի գրառմամբ. Էրդողանը հրաժարվեց նստել Թրամփի սեղանին, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը ԱՄՆ նախագահը մատուցել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնում, քանի որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որին Թուրքիայի նախագահը ատում է, նստած էր նույն սեղանի շուրջ։ Էրդողանի աթոռը մնաց դատարկ՝ զրկելով նրան ճաշկերույթի ընթացքում Թրամփի ուղեղը լվանալու ոսկե առիթից….

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search