Artsakhpress

Հասարակական

Կարմիր շուկայում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանս

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանս:

Կարմիր շուկայում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանս

Կարմիր   շուկայում  կազմակերպվել  է  «Գյուղատնտեսության  ներկան  և   ապագան»   խորագրով   գիտագործնական    կոնֆերանս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝   միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գյուղատնտեսության   նախարար  Ժիրայր  Միրզոյանը:
Նա  ասել է, որ     գիտագործնական  կոնֆերանսը   նվիրված  է գյուղատնտեսության  աշխատողի    մասնագիտական  օրվան, որը  նշվելու   է   հոկտեմբերի   13-ին:
«Այս    տարի   տոնին  ընդառաջ   երկու  շաբաթվա   մեջ   կազմակերպելու ենք  գիտագործնական  կոնֆերանսներ, որն   ընդգրկելու  է  գյուղատնտեսության  ոլորտի    հիմնական  առանցքային  ուղղությունները՝  ներառյալ գիտական,  գործնական  և  պետական   ծրագրերին  վերաբերող  հարցեր: Գյուղատնտեսության  ոլորտում  առաջնային  հարցը    համարվում  է  մասնագիտական     որակավորումը:  Մենք  փորձում  ենք  գիտությունն  ու   ուսուցումն   առաջնահերթ   դարձնել  գյուղատնտեսության     կողմից   տարվող  քաղաքականության  մեջ: Ձեռնարկելով  նման  միջոցառումներ,  մենք   նպատակ  ունենք այն  դարձնել   ավանդական, որպեսզի  հնարավորություն  ունենանք  ճիշտ  օգտագործել արդի տեխնոլոգիաները»,-մասնավորապես  ասել  է  Ժ. Միրզոյանը:
ԱՀ  Ազգային   ժողովի  արտադրության  և  արտադրական    ենթակառուցվածքների      հարցերի   մշտական   հանձնաժողովի  նախագահ   Արպատ  Ավանեսյանն  իր  խոսքում  կարևորել  է   նման  կոնֆերանսի  կազմակերպումը, որն    իր  դրական   արդյունքները   պետք  է   ունենա:
«Ցանկացած  գյուղատնտեսական  երկիր, որն ունի  այսպիսի   գիտական  և  գործնական   աշխատանքներ  իրականացնող  ներուժ, պարտավոր   է  պարբերաբար  իրականացնել    այս  կարգի  կոնֆերանսներ: Այն  թեմաները, որոնք  նախատեսված  են  հանրապետության  տարբեր  վայրերում   ներկայացնել՝   արդիական  են  ու  պահանջված»,-ավելացրել է  Ա.  Ավանեսյանը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  ռեկտոր  Հովհաննես  Թոքմաջյանն  էլ  ասել է, որ  Արցախը  բնակլիմայական      առումով    լինելով    բարենպաստ  գոտի, ունի  իր   առանձնահատկությունները, որոնք  պետք  է      մոտ  ապագայում  կանխորոշեն  գյուղատնտեսության  զարգացումը:
«Մենք ունենք առանձնահատկություններ, որոնք  պետք  է  հաշվի  առնենք: Համոզված  եմ, որ    պետք  է   լուրջ   զբաղվենք  գյուղատնտեսությամբ՝ չօգտագործելով    մեծաքանակ  քիմիկատներ:   Արցախի  բնակլիմայական  առանձնահատկությունները  թույլ  են  տալիս      նաև այստեղ   զարգացնել  բժշկագիտության  մեջ  օգտագործվող    այն  նյութերը, որոնք  պարունակում են  այստեղ  աճող  բույսերը՝  մանավանդ    թունավոր   բույսերի  եթերայուղերը: Այս  ուղղությամբ  մեր  համալսարանում   կատարվում  են  հետազոտություններ»,-մասնավորապես  ասել  է  Հովհ. Թոքմաջյանը՝  նշելով, որ     ժամանակն  է  օգտագործել  նոր  տեխնոլոգիաներ: 
Այնուհետև     պտղաբուծության,  բույսերի   պաշտպանության,  բուսաբուծության   զարգացմանն  ուղղված  պետական   ծրագրերի,    հողի  մակերեսային  մշակության վերաբերյալ   թեմաներով  հանդես  են   եկել  Հայաստանի   ազգային  ագրարային  համալսարանի  դասախոս  Արա  Հովհաննիսյանը, բուհի  դեկան   Արմենակ  Տեր-Գրիգորյանը,      ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը  և   մենատնտես Վաչե  Ադամյանը:
ՀՀ   ջերմոցային  տնտեսությունների  զարգացման  և  տեխնոլոգիական  նվաճումների    մասին   զեկույցով  հանդես  է եկել  ՀՀ  էկոնոմիկայի  նախարարի  խորհրդական  Սյուզաննա  Հովսեփյանը:
 
Նրա  խոսքով՝   Հայաստանի   փորձը   պետք  է   օրինակ  հանդիսանա     Արցախում    ջերմոցային  տնտեսությամբ  զբաղվողների  համար:  
«Կարելի   է  սկսել   փոքր  և    միջին  ջերմատնային  տնտեսություններից,  այնուհետև  հստակեցնել, թե  որ  մշակաբույսերն  ինչ  տեխնոլոգիաներով  կարելի  է ավելի  արդյունավետ  աճեցնել:  Հաշվի  առնելով    Հայաստանի  շուկայի   պահանջարկը,   խորհուրդ  կտայի    այստեղ   ավելի  շատ   զբաղվել     հատապտղային  մշակաբույսերի  աճեցմամբ, որի  համար բարենպաստ  են  Արցախի   կլիմայական   պայմանները:  Նույնիսկ   կարելի  է  նոր  մշակաբույսեր  փորձարկել»,-նշել  է  Ս.  Հովսեփյանը:
Գիտագործնական  կոնֆերանսի    վերջում  կազմակերպվել  է  քննարկում:
Կոնֆերանսին  ներկա  էին  Մարտունու   շրջվարչակազմի  ղեկավար  Արարատ  Մելքումյանը,  գյուղնախարարության    ներկայացուցիչներ,   հողագործներ:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search