Artsakhpress

Հասարակական

«WCIT 2019»-ը թողարկել է բջջային հավելված

Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն WCIT 2019-ի համար բջջային հավելված է թողարկել։

«WCIT 2019»-ը թողարկել է բջջային հավելված

«WCIT 2019»-ը թողարկել է բջջային հավելված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ`այն համաժողովի մասնակիցներին արդիական օրակարգ, նիստերի անհատական կոնտենտ, ծանուցումներ, նիստային քննարկումներ, համագործակցություն, ինչպես նաեւ համաժողովի մասին ցանկացած արժեքավոր տեղեկատվություն կտրամադրի։
Հավելվածը B2B հանդիպումների հնարավորություն կընձեռի եւ կներկայացնի մասնակիցների տվյալների բազան։ Այն հասանելի է App Store-ում եւ Play Market-ում։ Հավելվածը ստեղծվել է HackTech ընկերության օգնությամբ։
Այս տարի WCIT 2019 համաշխարհային ՏՏ համաժողովը նվիրված է «Ապակենտրոնացման ուժ․ Հեռանկարներ եւ ռիսկեր» թեմային։ Համաժողովում մանրամասն կքննարկվեն՝ ինչպես են տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիանեերը դրականորեն եւ բացասականորեն վերաձեւավորում մեր կյանքը, ինչ ազդեցություն ունեն եկամտի եւ բարեկեցության, հուսալիության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։
Ակնկալվում է, որ WCIT-2019-ը կհավաքի 70 երկրներից ավելի քան 2500 մասնակցի։ Խոսնակների, օրակարգի եւ տոմսերի ձեռք բերման մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.wcit2019.org։
WCIT 2019-ը կանցկացվի Երեւանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովն անցկացվում է Հայստանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ եւ բարձր հովանու ներքո։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հիմնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search