Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում առաջին անգամ բացվել է մորթու վերամշակման արտադրամաս

Շինշիլաբուծությունը մեր իրականության մեջ չափազանց հետաքրքիր ոլորտ է, այն գրավում է տնտեսվարողների եւ անհատների մի շարք դրդապատճառներով՝ շինշիլաբուծությունը չի պահանջում մեծ ֆինանսական ներդրումներ, խորը մասնագիտական գիտելիքներ կամ անասնաբուծության երկարամյա փորձ, չի ենթադրում ֆիզիկական ծանր աշխատանք, կամ երկար ժամանակի տրամադրում։

Հայաստանում առաջին անգամ բացվել է մորթու վերամշակման արտադրամաս

Հայաստանում առաջին անգամ բացվել է մորթու վերամշակման արտադրամաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այնուամենայնիվ, կենդանիները պահանջում են ուշադրություն, հոգատարություն, խնամք, մաքրություն համապատասխան կահավորված ֆերմա եւ միկրոկլիմա, ինչպես նաև գրագետ կերակրում, այս ամենը ապահովելու դեպքում տնտեսվարողը, կամ անհատը ձեռք է բերում կայուն զարգացող, հարմարավետ և եկամտաբեր գյուղատնտեսական ձեռնարկություն։
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը ոլորտում հաստատվել է դեռ 2017 թվականին, ունենալով հստակ պլանավորված աշխատանքային ձևաչափ, խիստ մասնագիտացված աշխատանքային թիմ եւ երկարատև զարգացման տեսլական։ Այս մասին գրում է armlur-ը:
Այսօր «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է առավել քան 150 տնտեսությունների կամ մինի-ֆերմաների հետ ամբողջ Հայաստանում, ապահովելով նրանց՝ որակյալ եւ առողջ տոհմային կենդանիների մատակարարումով, գրագետ համակցված գրանուլացված կերով, մշտական անվճար մասնագիտական խորհրդատվությունով, սեմինարների, այցերի եւ այլ միջոցառումների կազմակերբմամբ եւ, որ առավել կարևոր է, կենդանիների անսահմանափակ և անխոչընդոտ մթերման հնարավորությամբ շուկայում մրցակցային արժեքով։
Կազմավորումից ի վեր, «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը խնդիր է դրել իր առջև ապահովվել Հայաստանում բավական քանակությամբ տոհմային Շինշիլաների գլխաքանակով, միաժամանակ Պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կարգավորել ոլորտը, այն դարձնելով համակարգված, բաց եւ ազատ։
Այսօր, կազմակերպության հետ համագործակցող տնտեսություններում բուծվող կենդանիների գլխաքանակը բավարար է Հայաստանում հաջորդ քայլը ձեռնարկելու համար, այն է մորթու վերամշակումը։ Որպես տրամաբանական շարունակություն ոլորտի զարգացման ուղղում՝ այսօր նրանք հպարտորեն հայտարարում են, որ  կազմակերպության կողմից վերամշակած մորթիները բարձր գնահատականի են արժանացել Եվրոպական մի շարք երկրների փորձագետների կողմից, անցել են ԵԱՏՄ սերտիֆիկացումը եւ պատրաստ են մուտք գործել համաշխարհային շուկա, դառնալով ևս մեկ՝ «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ արտադրանքը արտասահմանյան շուկայում։
Շինշիլայի մորթին միջազգային շուկայում դասվում է շքեղ եւ թանկարժեք ապրանքատեսակների շարքին, ունի մեծ պահանջարկ Եվրոպական, Սկանդիվավյան երկրներում, ԱՊՀ տարացքում, Կանադայում, Չինաստանում եւ այլն։ 2018 Հունվարից ի վեր, մեր «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը Հայաստանում առաջին անգամ ներդրեց շինշիլայի մորթու, եվրոպական չափանիշներին համապատասխան, վերամշակման արտադրական հոսքագիծ, եւ այսօր արագ քայլերով վերականգնում է Հայաստանում խորհրդային տարիների երբեմնի հզոր թեթև արդյունաբերության ոլորտներից մեկը՝ մորթու վերամշակումը։
Այսօր, շինշիլայի մորթուց բացի “Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը վերամշակում է նաև գառան, նապաստակի եւ այլ մորթիներ։ Վերամշակման տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ,  նրանց վերամշակված մորթիները օգտագործվում են հագուստի, տնային դեկորի պարագաների եւ այլ աքսեսուարների մեջ, մեծ է Հայաստանում կոշիկ արտադրող ընկերությունների հետաքրքրությունը տեղական գառան մորթու նկատմամբ, որը օգտագործվում է կոշիկի ներդիրների կամ այլ դեկորատիվ նպատակներով։
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ Ընկերությունը առաջին անգամ Հայկական սպառողին է ներկայացնում պատրաստի հագուստ (մուշտակներ), դեկորատիվ ձևավորման (գորգեր, ծածկողներ) պարագաներ, աքսեսուարներ (ձեռնոցներ, մանկական կոշիկ, հողաթափեր, գլխակներ եւ այլն) ամբողջովին Հայաստանում վերամշակված Հայ տնտեսվարողից ձեռք բերված եւ Հայաստանում կարված արտադրանք։
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը դեռ նարկայացված չէ շուկայում, ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այս սեզոնին տեղական եւ միջազգային շուկա մտնելու ուղղությամբ, արդեն իսկ կա հստակ հետաքրքրություն արտադրանքի հանդեպ։
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերությունը ունի պաշտոնական կայք՝ shinshila.am, որի միջոցով Հայաստանի շինշիլաբույծներին մշտապես տրամադրում է անվճար տեղեկություններ եւ գիտելիքներ կենդանիների եւ ոլորտի մասին, բուժման եւ բուծման մասին խորհուրդներ եւ այլն։ Մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործըկերների ցանկը, կնքում ենք նոր պայմանագրեր, մատակարարում արդեն Հայաստանում բուծված կենդանիներ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search