Artsakhpress

Հասարակական

Շուշիում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երկրորդ փուլը

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Շուշիում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երկրորդ փուլը, որը նվիրված էր անասնաբուծությանը:

Շուշիում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երկրորդ փուլը

Շուշիում    կազմակերպվել  է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով  գիտագործնական  կոնֆերանսի  երկրորդ  փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝   միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գյուղատնտեսության   նախարար  Ժիրայր  Միրզոյանը:
Նա  իր  խոսքում  ասել է. «Ես  չափազանց  կարևոր եմ  համարում  նման  կոնֆերանսների կազմակերպումը, որի   ընթացքում մեր   բանախոսները  նոր գիտելիքներ  են  հաղորդում անասնաբուծության  ոլորտի    մասնագետներին, ինչպես  նաև   կիսվում  իրենց  ձեռք  բերած   փորձով»:
Խոսելով   անասնաբուծության   ոլորտի   խնդիրների  մասին՝  Ժ.  Միրզոյանն   ավելացրել    է, որ  իրենք պայքարում  են  կենդանիների  պահվածքի  և  խնամքի  կանոնների  պահպանման,  ինչպես  նաև    մի  շարք  հիվանդությունների   կանխարգելման  համար:  Իրականացված    աշխատանքները    դեռևս    ցանկալի  արդյունք   չեն  տվել: 
«Կարծում  եմ՝  գիտագործնական  կոնֆերանսը  լավագույն միջոցն  է,   որպեսզի   մեկ  անգամ  ևս  կարևորենք նման  աշխատանքները, վերահաստատենք  այն   կարծիքը, որ  վճռական  ենք  լինելու  այդ  արատավոր  երևույթների  դեմ  պայքարելու   գործում»,-նշել  է   նախարարը:
Արցախի  գյուղատնտեսության փոխնախարար  Տիգրան   Առստամյանի  խոսքով՝     կոնֆերանսի  թեմաներն  ընդգրկում են  գիտական,  գործնական և  կազմակերպչական    ոլորտներ:
«Նման  ձևաչափով   միջոցառումների  կազմակերպումը    պետք  է   պարբերական  բնույթ  կրեն: Գիտաժողովին   քննարկվել   են    արդիական     հարցեր    և     տրվել  դրանց    լուծման  ուղիները:  Համոզված  եմ, որ  այս  գիտագործնական    կոնֆերանսը  կտա  իր  դրական  արդյունքները»,-նշել  է  Տ. Առստամյանը:
Կոնֆերանսին    կերարտադրության արդիականացման  ուղիները,  հաշվեկշռված  կերակրումը  և  գյուղատնտեսական  կենդանիների  բարեկեցության  պայմանների  ապահովը՝  որպես  բարձր   մթերատվության  երաշխիք, անասնաբուծության  և  անասնաբուժության  ոլորտում   տարվող  պետական  քաղաքականության  առանձնահատկությունները, փոքր  և  միջին     տնտեսություններում   կաթնատու  նախրի    կառավարման փորձի ներկայացումը   թեմաներով   բանախոսել  են      Հայաստանի  ազգային  ագրարային  համալսարանի   դասախոս    Ռուդիկ  Նազարյանը, «Սմարթ   Ագրո»  ՓԲԸ  տնօրեն  Արման  Օհանյանը,  ԱՀ  գյուղատնտեսության   նախարարության  աշխատակազմի  անասնաբուծության  և  անասնաբուժության   վարչության   պետ  Նորայր  Մուսայելյանը  և  ֆերմեր  Սուրեն  Վարդանյանը:
Հայաստանի  ազգային  ագրարային  համալսարանի   դասախոս  Արթուր  Մկրտչյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական կենդանիների  հիվանդությունների  կանխարգելաման  ժամանակակից  մեթոդները թեման, մեզ  հետ   զրույցում    ասել  է,   որ  անասնաբուժության   դեմ  կանգնած  են    վարակիչ, ինֆեկցիոն, պարազիտային    հիվանդությունները, որոնք    փոխանցվում  են  կենդանիներից  մարդկանց՝  կաթնամթերքի,  մսամթերքի   և  շփման   միջոցով:
«Անասնաբուժության  հիմնական մարտահրավերը   եղել  և   մնում  է  այդ  վարակիչ   հիվանդությունների  դեմ  պայքարը  և  կանխարգելումը: Անասնաբուժությունը    նորից  հետապնդում  է  իր   ամենակարևոր   խնդիրներից  մեկը, դա  հասարակության  պաշտպանությունն  է  կենդանիների    այն    վարակիչ   հիվանդություններից, որոնք      ընդհանուր  են  կենդանիների  և  մարդկանց  համար»,-   ավելացրել  է  Ա. Մկրտչյանը:
Կոնֆերանսի  վերջում  մասնակիցները  հանդես  են  եկել   հարցերով  և  առաջարկներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search