Artsakhpress

Հասարակական

Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը

Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:

Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը

Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: 
Շուշի քաղաքըունենալով ինքնատիպ և բավականին պահպանված ճարտարապետական ոճառաջիկայում իր այցելուներին կներկայանա վերականգնված և պահպանված պատմամշակութային կոթողով՝  Գոհար տիկնոջ Վերին մզկիթով:   
«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամըսատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը, 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրըորն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքըՀիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է  մզկիթի հարակից տարածքըկառուցվել է պուրակ:  
Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթԳոհար տիկնոջ հովանավորությամբ և կրում է  նրա անունը:
«Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն էիսկ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի և հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասըԱյն իր դիրքով առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքի պատմական թաղամասումՄզկիթի վերականգնման նախագիծը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունըայլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրաՄենք հուսով ենքոր այս նախագիծը նաև կնպաստի Շուշիի պատմական թաղամասի վերականգնման աշխատանքներին նոր թափ հաղորդելուն»,-ասում է IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը:
Նա հավելում էոր նախագծի շրջանակում վերականգնվել է նաև մեդրեսեի շենքըինչը կարող է նպաստել վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոն. «Այն Հայաստանի և Արցախի արևելագետների կողմից կարող է վերածվել գիտաուսումնական կամ արևելագիտական ուսումնասիրությունների կենտրոնիայնտեղ կարող են անցկացվել նաև ամառային դպրոցներհամաժողովներկրթական և մշակութային հանդիպումներ»:
Վերականգման աշխատանքները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակովներգրավվել են տեղական և արտասահմանյան կազմակերպություններՄշտապես համագործակցելով Արցախի մշակույթի նախարարության հետծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-ՀայաստանըԼորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոսև Իրանական մշակութային ժառանգության,  արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):
Վերջինիս շնորհիվմզկիթի բուն վերականգման աշխատանքներին Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու և իսլամական հոգևոր կառույցների՝ վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:
Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս.թհոկտեմբերի 14-ին Շուշիում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search