Artsakhpress

Սփյուռք

Ֆրեզնոյի հայ համայնքի ջանքերով հիմնանորոգվել ու կահավորվել է «Աշտարակի բժշկական կենտրոն»-ը

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս, Հայկական բժշկական առաքելության ղեկավար Պերճ Աբգարյանի համագործակցության արդյունքում «Աշտարակի բժշկական կենտրոնն» արդեն ունի հիմնովին վերանորոգված և կահավորված վիրահատարաններ և հետվիրահատական խնամքի բաժանմունք:

Ֆրեզնոյի հայ համայնքի ջանքերով հիմնանորոգվել ու կահավորվել է «Աշտարակի բժշկական կենտրոն»-ը

Ֆրեզնոյի հայ համայնքի ջանքերով հիմնանորոգվել ու կահավորվել է «Աշտարակի բժշկական կենտրոն»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանի մամուլի ծառայությունը:
«Աշտարակի բժշկական կենտրոնի» բարեկարգումն իրականացվել է Ֆրեզնոյի հայ համայնքի, ԱՄՆ-ում բնակվող Մաթիաս Մաթոյանի, Ջոն և Լորրի Գահվեջյանների և նրանց դստեր՝ Քերրի Գահվեջյանի հանգանակությամբ:
Ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան 500 հազար դոլար: Հիմնանորոգվել է երկու վիրահատարան, կառուցվել են սանհանգույցներ, հանդերձարաններ, ախտահանման կաբինետ, ամերիկյան ստանդարտներին համապատասխան ինտենսիվ թերապիայի սենյակ: Վիրահատական ողջ բաժանմունքը վերազինվել է բժշկական գործիքներով և տարատեսակ սարքավորումներով: Հիվանդանոցին է տրամադրվել ռենտգեն ապարատ, լապարոսկոպ սարքերի հավաքածու, մահճակալներ և այլ գույք:
Բաժանմունքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, բարերարներ Մաթիաս Մաթոյանը, Քերրի Գահվեջյանը և այլ հյուրեր: Հիվանդանոցին ցուցաբերած աջակցության համար մարզպետ Դավիթ Գևորգյանը պատվոգրեր հանձնեց և երախտիքի խոսք հեղ բարերարներին և բոլոր այն մարդկանց, ում ջանքերով Աշտարակի հիվանդանոցն օր-օրի ոտքի է կանգնում: Ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջայց կատարեցին հիվանդանոցում, ծանոթացան վերանորոգման և վերազինման արդյունքներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search