Artsakhpress

Ռազմական

Ռուսաստանի ՊՆ դպրոցը Հայաստանում նշել է 25-ամյա հոբելյանը

Երեւանի զինվորական կայազորում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոցի կազմավորման 25-ամյակին։

Ռուսաստանի ՊՆ դպրոցը Հայաստանում նշել է 25-ամյա հոբելյանը

Ռուսաստանի ՊՆ դպրոցը Հայաստանում նշել է 25-ամյա հոբելյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այդ մասին տեղեկացնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Տոնակատարությանը մասնակցում էին Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունը, ռուսական ռազմակայանի զինվորականները, դիվանագիտական առաքելության, տեղական ինքնակառավարման մարմինների, երկու երկրների ուժային կառույցների, հոգեւորականության ներկայացուցիչներ, վետերաններ, զինվորականների ընտանիքների անդամներ եւ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Հյուրերը շնորհավորեցին դպրոցականներին եւ դպրոցի անձնակազմին Ուսուցչի օրվա եւ 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաջողություններ եւ բարգավաճում մաղթեցին։
Դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատուրյանը հյուրերի համար էքսկուրսիա անցկացրեց դպրոցում, ինչից հետո կազմակերպվեցին թատերային-երաժշտական տոնական ներկայացում, հյուրասիրություն դպրոցի այգում։ Զինվորականները, դիվանագետները եւ շրջանավարտներն աշակերտների հետ միասին 25 ծառ տնկեցին դպրոցի տարածքում։
№ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով, զինվորականների եւ ՌԴ ԶՈւ քաղաքացիական անձնակազմի երեխաների ուսուցման համար։ Ուսումնական հաստատության համար նորոգվել է 1868 թվականին կառուցված երկու շենք։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search