ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Hraparak.am-ի փոխանցմամբ՝ Լեյլա Աբդուլահեվան  թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել  է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն»։

Հիշեցնենք, որ  խաղի երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, որից հետո մրցավարը ընդհատել է խաղը, ապա որոշ ժամանակ անց խաղը վերսկսվել է։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-: