Artsakhpress

Տնտեսական

Հայաստանից արտահանումն աճել է 4.6 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2%-ով, մասնավորապես՝ արտահանման ծավալն ավելացել է 4.6%-ով, ներմուծումը՝ 0.7%-ով։

Հայաստանից արտահանումն աճել է 4.6 տոկոսով

Հայաստանից արտահանումն աճել է 4.6 տոկոսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2019 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանման գծով գրանցված անկումից հետո արտահանման աճի տեմպը շարունակում է վերականգնվել՝ հունվար-օգոստոսին գրանցելով 4.6% աճ։ Ընթացիկ տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ևս արձանագրվել է արտահանման աճ՝ 13.5%։ 2019 թվականի հուլիսի նկատմամբ օգոստոսին արտահանման ծավալն ավելացել է 0.6%-ով։

2019 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.5%, որից 27%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ 21.8% է։ Այլ երկրների  շարքում ՀՀ խոշոր առևտրային գործընկերներից են Չինաստանը՝ 11.9%, Շվեյցարիան՝ 6.5%, Իրանը՝ 5%։
Նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 7.2%-ով, իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 18.8%-ով։
Դեպի ԵԱՏՄ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 6%-ով, ընդ որում դեպի Ղրղզստան արտահանման ծավալն ավելացել է 4.2 անգամ, իսկ Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալը կրճատվել է 53.2%-ով։
Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ, մասնավորապես՝ Կիպրոս, Շվեդիա և Հունաստան, ավելացել է համապատասխանաբար 8.6 անգամ,  3.8 անգամ և 2 անգամ։
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից 2.5 անգամ ավելացել է սարքերի և ապարատների արտահանման ծավալը, կտրուկ կրճատվել կենդանական և բուսական ծագման յուղերի և ճարպերի արտահանումը՝ 72.6%-ով։
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43.7%-ով ավելացել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ներմուծումը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Search