Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական է տվել։
Ադրբեջանի վարչապետը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, նախագահ Իլհամ Ալիեւը Միլի մեջլիս է ուղարկել նոր վարչապետի թեկնածություն։ Հարցը պաշտոնապես ներառված է Միլի մեջլիսի հերթական լիագումար նիստի օրակարգում։ ԱՀ նախագահը ներկայացրել է նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, փոխանցում է news.am-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: