Artsakhpress

Մշակույթ

«Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակին նվիրված` կազմակերպվել է հուշ-ցերեկույթ

«Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Ստեփանակերտի առաջին վաշտի լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակին նվիրված` Արցախի պատմաերկրագիտական թանգարանում այսօր կազմակերպվել է հուշ-ցերեկույթ:

«Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակին նվիրված` կազմակերպվել է հուշ-ցերեկույթ

«Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակին նվիրված` կազմակերպվել է հուշ-ցերեկույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանն Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն ասել է, որ թանգարանում Բեկորի կյանքին ու գործունեությանը նվիրված անկյուն կա, որտեղ այցելուներին ներկայացվում է Արցախի հերոսական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր:
«Այդ հերոսական պատմության անբաժանելի մասն է հանդիսանում Աշոտ Ղուլյանի կյանքն ու գործունեությունը: Այսօր մենք ևս մեկ անգամ հավաստում ենք հերոսացման հավերժությունը, ապացուցում, որ «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում» կարգախոսը սոսկ գեղարվեստական բառեր չի պարունակում իր մեջ, այլև երախտագիտության ու պարքտի զգացողություն է բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի»,- նշել է Ժ. Առստամյանը:
Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանն էլ անդրադարձել է Բեկորի կյանքին և գործունեությանը, ազատագրական մարտերում մղված պայքարին:
Նա նշել է, որ Աշոտ Ղուլյանը բազմարհեստ վարպետ էր` դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերը սպասվող պատերազմի նախերգանքն են, և առանց զենքի ազատության չես հասնի, ընկերների աջակցությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր:
Բեկորի կինը` տիկին Նելլին հիշում է` Աշոտը ինքնաշեն զենքեր փորձարկելիս հասցրել էր մի քանի բեկոր «վաստակել», հենց այդտեղից էլ նրան անվանել են Բեկոր (Ասկոլկա): Այնուհետև նա անդրադառնում է ամուսնու մարտական ուղուն, դրվագ առ դրվագ նշում այն վայրերը, որտեղ մարտնչել են հակառակորդի դեմ: Աշոտ Ղուլյանն ամուսնացել է 1985 թվականին: Ունեցել է երեք որդի` Արթուրը, Հմայակը և Բեկորը: Զոհվել է 1992 թ.-ի օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտերում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Search