Artsakhpress

Հասարակական

Ասկերանում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երրորդ փուլը

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ասկերանում այսօր կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երրորդ փուլը, որը նվիրված էր ոռոգման համակարգերին և տեխնոլգիաներին:

Ասկերանում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երրորդ փուլը

Ասկերանում  կազմակերպվել է «Գյուղատնտեսության  ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երրորդ  փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝   կոնֆերանսին  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր  Միրզոյանը:
Նրա  խոսքով՝ ոռոգման  համակարգերի   և   տեխնոլգիաների  ոլորտը  գյուղատնտեսության   կարևոր     մասն  են  կազմում:
«Այսօրվա   գիտագործնական   կոնֆերանսը  խթան  կհանդիսանա, որպեսզի    ոռոգման  համակարգերի  և   տեխնոլգիաների  ոլորտում  առաջընթաց  գրանցենք:   ԱՀ-ն  մակերևույթային, խորքային,     գրունտային     ջրերի   առումով  ունենք    խիստ  սահմանափակ  քանակ, ինչպես  նաև   աշխարհագրորեն  ունենք  անհամաչափ      բաշխվածություն, որն  էլ  բերում  է  բուսաբուծության  ճյուղի  համար   տարածքային   զարգացման     անհամաչափությունների: Բուսաբուծության   ճյուղը   խիստ  կախված  է  ոռոգման  համակարգերից  և  տեխնոլոգիաներից: Այդ   խնդիրները  հաղթահարելու  համար  պետք  է քայլել  ժամանակին  համընթաց: Այս   ոլորտում  անհրաժեշտ է  իրականացնել  լուրջ   բարեփոխումներ: Վստահ  եմ, որ    մենք  հետևություններ  ենք    անելու      համակարգի  արդյունավետ    կառավարման,   ջրային  ռեսուրսների  արդյունավետ    օգտագործման  ուղղությունենրով»,- մասնավորապես ասել է  գյուղնախարարը:
ԱՀ   գյուղատնտեսության   փոխնախարար Վիլեն  Ավետիսյանի  խոսքով՝     գիտագործնական   կոնֆերանսը  նպատակ  ունի   ԱՀ-ն  հողօգտագործողներին    ծանոթացնել  միջազգային  պրակտիկայում     կիրառվող     վերջին  նորություններին, ինչպես  նաև   Արցախում գյուղատնտեսության  ոլորտում   լուրջ   հաջողություններ  գրանցած  այն  անձանց, ովքեր   օգտագործում  են   նոր  տեխնոլոգիաներ:
Ըստ   Վ.  Ավետիսյանի՝   ԱՀ-ում   կան  բավարար    քանակությամբ  ջրային  ռեսուրսներ, սակայն    այդ   ռեսուրսների    օգտագործման  և   պահպանման  հետ  կապված   առկա  են   մի  շարք      թերություններ, որոնք  պետք  է  շտկվեն:
«Կոնֆերանսի   շրջանակներում  մենք  առանձին  պայմանավորվածություն  ենք   ձեռք  բերել    հրավիրված  մասնագետների  հետ: 
Կփորձենք  կազմակերպել   հանդիպումներ՝  ունենալով  ընդլայնված  քննարկումներ, որտեղ   կհստակեցնենք   մեր   հետագա  անելիքները»,-նշել  է  Վ. Ավետիսյանը:
Կոնֆերանսի  մասնակից  Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի     տնտեսագիտության    ասպերանտուրայի  հայցորդ, ագրոձեռնարկատեր  Արամ  Վերդյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ  յուրաքանչյուր  տնտեսվարող  սուբյեկտ  պետք  է  գիտակցի, որ  առանց  գիտության      դժվար  է  առաջընթաց    գրանցել   որևէ  գործում:
Նրա  խոսքով՝   նման  կոնֆերանսները  հնարավորություն  են   տալիս,  որպեսզի    ԱՀ-ում    ապրող   գյուղատնտեսները    հանդես  գան  մտքերի  և  փորձի  փոխանակմամբ:
Կոնֆերանսին ոռոգման  համակարգերի և տեխնոլգիաների   վերաբերյալ    թեմաներով   հանդես  են  եկել  գյուղատնտեսության    տարբեր  ոլորտների    մասնագետներ՝  ԱՀ-ից    և  ՀՀ-ից, ովքեր   պատասխանել  են  նաև     միջոցառման  մասնակիցների  հարցերին  և    լսել   նրանց   առաջարկները:
Կոնֆերանսին  ներկա էին Ասկերանի  շրջվարչակազմի ղեկավար  Հակոբ  Ղահրամանյանը,    գյուղոլորտի  ներկայացուցիչներ  և  հյուրեր:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search