Artsakhpress

Քաղաքական

Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

Հոկտեմբերի 8-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ: 

Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

 Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի, Հայաստանի և ԱՄՆ հայկական համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ջեքի Սփիըրին՝ Հայկական Համագումարի կողմից մրցանակի արժանանալու կապակցությամբ և նշել. «Այն երկարատև աշխատանքը, որ դուք արել եք ի նպաստ հայության խնդիրների լուծման, արժանացել է պատշաճ գնահատականի»:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ջուդի Չուի աշխատանքը Կոնգրեսում՝ նշելով, որ ԱՄՆ օրենսդրության մեջ ազգային պաշտպանության հարցերով նրա նախաձեռնությունը կարևոր է՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման առումով, ինչն էլ իր հերթին որոշիչ է տարածաշրջանի ժողովուրդների ապագայի կերտման հարցում:
Կոնգրեսական Ջեքի Սփիըրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ դեռևս շատ անելիք ունեն Արցախի շահերը պաշտպանելու ուղղությամբ, և այդ առումով արցախցիները կարող են վստահել իրենց:
Ջուդի Չուն ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու իր նախաձեռնությունը, որը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և նպատակ ունի ամրապնդելու հրադադարի ռեժիմը ու համապատասխան մեխանիզմներ սահմանելու դրա պահպանման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ականազերծման աշխատանքներին և համագործակցության հետագա ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և կոնգրեսական Ջեքի Սփիյըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոննելին:
Կոնգրեսականներն այնուհետև հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում, խորհրդարանի ղեկավարը  նշել է, որ Արցախը բաց է համագործակցության համար և ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում ամերիկյան կառույցները, ազատության ու ժողովրդավարության իրավիճակի մասին ոչ միայն հեռակա մշտադիտարկում իրականացնեն, այլև ուղղակիորեն աշխատեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ ու աջակցություն ցուցաբերեն ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը:
«Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես ցանկացած երկրում ապրող մարդիկ, և քաղաքական կարգավիճակով պայմանավորված սահմանափակումներն անթույլատրելի են: Ուստի՝ հույս ունեմ, որ մեր հարգարժան կոնգրեսականներն իրենց նախաձեռնություններում ուշադրություն կդարձնեն նաև անվտանգությունից ոչ պակաս կարևոր այս խնդրին»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Ջեքի Սփիըրը, խոսելով Հայոց ցեղասպանության և այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին, նշել է, որ պետք է անեն հնարավորը դրանց կանխման համար: Անդրադառնալով Արցախին՝ նա նշել է. «Հաստատակամ եմ իմ ջանքերում և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք Ձեր երկրում, ունենաք կանխատեսելի ապագա, լինեք անվտանգ և ունենաք այն ապագան, որին դուք ձգտում եք որպես Հայաստանի մաս»:
Ջուդի Չուն Արցախի խորհրդարանականներին է ներկայացրել ազգային պաշտպանության վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում: «Հույս ունենք, որ Ամերիկան կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,-ընդգծել է Ջուդի Չուն:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը՝ առանձնապես ընդգծելով ԱՄՆ կառավարության կողմից Արցախում իրականացվող ականազերծման ծրագրի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագրի ավարտից հետո գումարները կվերահասցեավորվեն Արցախում այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հիշեցրել է Արցախի գյուղերում առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ամերիկյան աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերի մասին և առաջարկել օժանդակել զարգացման ծրագրերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search