Artsakhpress

Քաղաքական

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաեւ Բրյուսել:

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գախարիան վարչապետ էր դարձել սեպտեմբերի սկզբին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ նա հայտնել է, որ իր ծրագրերում Ռուսաստան այց չկա, փոխանցում է NEWS.am-ը:
«Վարչապետի առաջին պաշտոնական այցերը կիրականացվեն հարեւան երկրներում, որոնք մեր կարեւորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ առեւտրային եւ տնտեսական ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գախարիան հոկտեմբերի 9-ին Ադրբեջան կայցելի, հաջորդ շաբաթ՝ Հայաստան, ամսվա վերջին՝ Թուրքիա, որից հետո՝ Բրյուսել:
«Բրյուսել այցը կկայանա եվրահանձնաժողովում անցկացվող կադրային փոփոխություններից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:   
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search