Artsakhpress

Հասարակական

Անիում կրկին սկսվել են հնագիտական պեղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի ավերակներում կրկին հնագիտական պեղումներ են սկսվել։

Անիում կրկին սկսվել են հնագիտական պեղումներ

Անիում կրկին սկսվել են հնագիտական պեղումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է “Ihlas” լրատվական գործակալությունը։  
Ըստ կայքի՝ Անիի ավերակներում շրջել են նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը, Մշակույթի և տուրիզմի տնօրեն Հաքան Դողանայը, Անիի թանգարանի տնօրեն Յուջել Քումանդաշը, շրջանի ժանդարմերիայի գնդի հրամանատար Հիդայեթ Արըքանը և պեղումների խորհրդատու, Կովկասի համալսարանի դասախոսական անձնակազմից Մուհամեդ Արսլանը։
Նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը նշեց, որ  Կարսի թանգարանի տնօրինության և Կովկասի համալսարանի արվեստի պատմության բաժնի կողմից Անիի ավերակներում սեպտեմբերի 23-ից կրկին սկսվել են հնագիտական պեղումներ։ Նա հավելեց նաև, որ մինչ այս ժամանակ առ ժամանակ տարբեր համալսարանների դասախոսների գլխավորությամբ այդպիսի պեղումներ իրականացվել են։ Օքսյուզը վերջում ավելացրել է․ «Այսօր մեր կողմից սկսված պեղումներն իրականացվում են Թանգարանի տնօրինության գլխավորությամբ և Կովկասի համալսարանից Մուհամմեդ Արսլանի խորհրդակցությամբ։ Մեր նպատակն այստեղի թե պատմական, թե մշակութային կարևորությունը մեկ անգամ ևս երևան հանելն է և պեղումներից հետո այս հիասքանչ մշակութային հարստությունը եկող սերունդներին ներկայացելը։ Ինչպես հայտնի է, Անին շատ կարևոր պատմական վայր է, իսկ զբոսաշրջիկների թիվն աճում է։  2017 թ․ Անի է այցելել մոտ 60 հազար զբոսաշրջիկ։ 2018 թ․ այդ թիվը հասավ 95 հազարի։ Վստահ եմ, որ 2019 թ․ ավելի շատ այցելուներ կունենանք»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search